Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով առաջին դատական նիստն էր:
Հիշեցնենք, որ ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:
Նիստին ներկայանալիս Բարսեղ Բեգլարյանը հայտարարեց. «Երեխեք ի՞նչ եք ուզում, լավ спектакль է: Թատրոն»: Մեր հարցին՝ այսինքն, շինծո՞ւ է գործը՝ Բարսեղ Բեգլարյանը պատասխանեց. «Շուրիկի արկածները գիտե՞ք, Նիկոլի արկածները եւ նրա հետեւանքները: Экзамен для нас всегда праздник, թատրոն է, եկել ենք թատրոն, այսինքն, տոն օր է, մեր համար տոն է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ