Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը օգտագործում է կեղծ ֆոտոներ, որոնք ընդհանրապես կապ չեն ունեցել Խոջալուի դեպքերի հետ». Անժելա Էլիբեգովա

Փետրվար 25,2020 17:56

Խոջալուի իրադարձությունների 28-րդ տարելիցին ընդառաջ, «Զարկերակ» մամուլի ակումբում  Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան ընդգծեց, որ Խոջալուն այն կրակակետերից էր, որը Ստեփանակերտը կրակահերթի տակ էր պահում և Ադրբեջանին  պարզ էր,  որ  մեզ պետք է այն վնասազերծել, բայց նրանք դիտավորյալ բնակչությանը չէին  տարհանում, որպեսզի վահանի դեր կատարեր և շարունակեին հարձակվել հայերի վրա: Հատկանշական է, որ այդ ընթացքում Խոջալուում բնակություն էին հաստատել Ադրբեջանի հետ ոչ մի առնչություն չունեցող մարդիկ, դրա շնորհիվ նրանց թիվը կտրուկ աճել էր:

Ըստ Էլիբեգովայի, ադրբեջանական կողմը մեծ քարոզչական աշխատանք է տանում, որ փորձի ապացուցել, թե այդ գործողությունները հայկական կողմն է իրականացրել. իրականում իրենք փորձում են միֆ ստեղծել, որ Հայաստանը ցեղասպանություն է գործել, բայց հայկական կողմը մեծ աշխատանք է տանում ադրբեջանական քարոզչական տեսանյութերի, փաստերի խեղաթյուրումը բացահայտելու ուղղությամբ.

«Շատերը  փրկվեցին՝ հանձնելով հայերին. Խոջալուի մոտ 700 խաղաղ բնակիչ հայերի շնորհիվ անվտանգ անցել է Ադրբեջան: Ստեփանակերտում բլոկադայի պատճառով սնունդը քիչ էր. այդ մարդկանց պահելու հնարավորություն չկար»,- նշում է փորձագետը:

Էլիբեգովայի խոսքով դա միայն մի խումբն էր, որ փրկվել էր հայերի շնորհիվ. «Զավեշտալի է, որ մյուս մասը հայերի կողմից բացված մարդասիրական միջանցքով  գնացել է Աղդամի կողմը,  որը Ադրբեջանի վերահսկողության տակ էր ու տեղ չի հասել, ընդ որում մի քանի մետր չի բավականացրել, քանի որ ադրբեջանցիները  հայտարարություն են տարածել, որը մարդկանց մոտ խուճապ է առաջացրել, այնուհետև սկսվել է փոխհրաձգություն և այդ մարդիկ զոհվել են»:

Անդրադառնալով  փաստերի խեղմանը՝  Էլիբեգովան նշեց, որ ադրբեջանցի լրագրողը  լուսանկարել է մահացածների դիակները ամսի 28-ին և օրեր անց. այդ նկարներից պարզ է դարձել, որ այդ օրերի ընթացքում բազմաթիվ դիակներ խոշտանգվել են, դիակները պղծվել են, որ ավելի ահասարսուռ պատկեր ստանան ու հայերին մեղադրեն. «Ադրբեջանը բազմաթիվ անգամներ մահացածների ցուցակը կեղծել է, մի քանի անգամ նույն անունը գրելով, ադրբեջանցիների հետ կապ չունեցող մարդկանց անուններ գրելով՝  հույս ունենալով, որ հայերը չեն ստուգելու ցուցակները: Ադրբեջանը օգտագործում է կեղծ ֆոտոներ, որոնք ընդհանրապես կապ չեն ունեցել Խոջալուի դեպքերի հետ»:

Նոնա ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829