Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարո՞ղ է ուզում եք հանրաքվեն կեղծել, դրա համար եք խառնվել. Էդմոն Մարուքյան

Փետրվար 25,2020 17:47

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՖԲ ուղիղ եթերում խոսեց նաեւ իրենց կուսակցության մասին տարածվող երկրորդ ստի մասին, իբր, իրենք եւ ՀՅԴ-ն աջակցում են «Ոչ»-ի շտաբին:

«Նախ ուզում եմ մեր դիրքորոշումը նորից հիշեցնել: «Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկել հանրաքվեի որոշմանը, մանրամասն ներկայացրել է, որ դա հակասահմանադրական գործընթաց է եւ հայտարարել է, որ հակասահմանադրական գործընթացում չի զբաղվելու ինչպես «Ոչ»-ի, այնպես էլ «Այո»-ի քարոզչությամբ: Մենք այս մասին խորհրդարանի նիստում էլ ենք ասել, ասուլիս էլ ենք արել, ներկայացրել ենք խախտումները ու մանրամասն բացատրել ենք: Մեր հետ կապվում են հարյուրավոր, հազարավոր քաղաքացիներ եւ ասում ընտրական հանձնաժողովներում ձեր տեղերը տվեք, գնանք այդ մի օրը աշխատենք, 66 հազար դրամն ստանանք, որովհետեւ հացի փող չունենք, աշխատանք չունենք: Մենք պատասխանում ենք քաղաքացիներին, որ հանձնաժողովներում տեղեր չունենք, որ օֆիցիալ գրանցված իրավաբանների խումբը կարող է «Ոչ»-ի թիմում մարդիկ նշանակել, իսկ «Այո»-ում՝ իշխանությունը:

Բայց մենք նաեւ ասում ենք, որ դեմ չենք, որ մեր անդամները գնան հանձնաժողովներում աշխատեն, որովհետեւ դա քարոզչություն չի, ըստ էության մի օրվա աշխատանք է, որ հանձնաժողովի անդամը օրենքով սահմանված կարգով քվեարկության ժամանակ օրենքն է իրացնում եւ եթե ինչ-որ բան խախտի, կդատվի: Խոսքը հայտնի կուսակցականների մասին չի, այլ նրանց, ովքեր «Լուսավոր Հայաստանի» կողմից լիցենզիա են ստացել ԿԸՀ-ի դասընթացներում:

Դրանից հետո լուր է տարածվում, իբր մենք աջակցում ենք «Ոչ»-ի շտաբին: Մինչդեռ, այդ շտաբին աջակցելու կարիք չկա, որովհետեւ «Ոչ»-ի քարոզչություն գոյություն չունի: Առաջին ուժը, որ հայտարարել է՝ «Ոչ»-ի ճամբար չպիտի լինի, եղել է «Լուսավոր Հայաստանը» եւ բոլոր քաղաքական ուժերը մեր կոչը լսել են: Դրա համար է, որ հիմա հռետորաբանությամբ չկա պատերազմ, իրար մորթել, սպանել, իրար ոչնչացնել:

Բայց ընտրական գործընթացը պիտի կազմակերպվի: Կան հանձնաժողովներ, որտեղ պիտի նշանակվեն մարդիկ: «Լուսավոր Հայաստանը» ասել է, որ դեմ չենք, որպեսզի մեր լիցենզիա ունեցող մարդիկ գնան, այդ օրը աշխատեն պետության համար, ինչն ապաքաղաքական գործ է, ստանան աշխատավարձ, հետեւեն արդարությանը:

Իշխանական ճամբարից խառնվել են իրար: Տպավորություն է՝ վախենում են, որ հանձնաժողովներում գրագետ, կիրթ մարդիկ ներգրավվեն: Կարո՞ղ է ուզում եք հանրաքվեն կեղծել, դրա համար եք խառնվել: Չգիտեմ, մենք չենք ուզում խառնվել, քանի որ մենք չկանք այդ քարոզչության մեջ: Պարզապես, ուզում եմ՝ քաղաքացիներն իմանան, որ այս լուրն էլ է սուտ»,-ասաց ԼՀ կուսակցության ղեկավարը:

https://www.facebook.com/marukyan.edmon/videos/233825264315060/

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829