Փետրվարի 25-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների երկկողմ և բազմակողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապության մի շարք հարցերի, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների շուրջ:
ԱԳ նախարարները անդրադարձ կատարեցին ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ