ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՖԲ ուղիղ եթերում խոսել է իրենց մասին հրապարակվող ու հնչեցվող կեղծ ու ստահոդ լուրերի մասին:
Նա նշել է, որ 21-րդ դարի տեղեկատվական տարբեր հոսքերում անդադար բազմաթիվ լուրեր են տարածվում, եւ մարդիկ այդ աղբյուրներից տեղեկատվություն են ստանում, խնդիր է դառնում ճիշտը ստից տարանջատել կարողանալը: Իրենք ժամանակ առ ժամանակ ստիպված են լինում տարբեր տեսակի ստեր հերքել, սակայն փորձը ցույց է տալիս, որ ինչ-որ բան հերքելը չի գործում, որովհետեւ եթե որեւէ բան արդեն ասվել է՝ մարդիկ հակված են դրան հավատալ, քան հերքումին:
«Բայց մի քանի բան կա, որոնց մասին ուզում եմ հստակ խոսել մեր հետեւորդների, մեզ քննադատողների, Հայաստանի քաղաքացիների եւ սփյուռքի մեր հայրենակիցների հետ: Երեւի թե մի շաբաթ առաջ նյութ տարածվեց, իբր ես Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրել եմ ինչ որ փաստաթուղթ, որով Ռոբերտ Քոչարյանին պետք է ազատ արձակել: Երբ նյութը տարածվեց, ասացինք՝ անկապ սուտ կայքեր կան, ով է նայում: Ես իմ պաշտոնական պատի վրա գրեցի, որ դա սուտ է՝ կարծելով, որ մարդիկ իրականությունն իմացան ու սուտը պարզվեց:
Հետո նայեցինք, թե սուտը որտեղ է ծնվել: Որ ուրիշ բառեր չասեմ, պետք է վարչապետի խոսքերը կրկնեմ, ինչը հիմա թույլատրելի տերմինոլոգիա է: Կայքերից մեկում աշխատող մի շնաբարո դուրսպրծուկ, նպատակ ունենալով մեր լավատեսությունը քաշել-տանել եւ մեր նկատմամբ մարդկանց լավատեսությունը ոչնչացնել, այդ նյութը գրում է իր ֆեյսբուքյան պատին: Հետո ինչ-որ հե-հե-հեյ. am, հա-հա-հա. am-ru անկապ կայքեր, որոնք որեւէ արժեք չեն ներկայացնում, այդ նյութը տեղադրում են: Youtube-ի տեսանյութ էլ է պատրաստում ու ինչ-որ մեկը կարդում է, թե ես ստորագրել եմ ու տարածում են:
Կարդացեք նաև
Հետո այդ շնաբարո դուրսպրծուկը, որը բնականաբար մեր մասին նյութը տարածելու հարցով նախնական համաձայնության է եկել իր նման գլխավոր եւ փոքր շնաբարո դուրսպրծուկների հետ, դա ջնջում է իր պատից: Բայց մնացած տեղերում այդ նյութը մնացել է:
Ուզում եմ ժողովրդին ասել, որ մենք ամեն անգամ ձեզ չպատմենք, թե այսինչ բանը սուտ է, այլ դուք ուղղակի իմացեք, որ ձեր պատկերացրած հավանականությունից դուրս ինչ որ ասվում է, սուտ է: Մենք ընդհանրապես ինչ որ անում ենք, հրապարակային ասում ենք: Եվ պետք չի, որ դուք ինչ-որ այլ տեղից լսեք»:
https://www.facebook.com/marukyan.edmon/videos/233825264315060/
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ