Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսանյութը պարունակում է առերևույթ քրեորեն հետապնդելի արարքի տարրեր. Սաթիկ Սեյրանյանը ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին

Փետրվար 25,2020 17:08

ՀՀ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ,

«168 ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր
Սաթիկ Սեյրանյանից

Սույն թվականի փետրվարի 21-ին Բաց TV-ի «Բաց օրը» ծրագրի ողջ ընթացքում հաղորդումը վարող Համլետ Ղուշչյանը և վերջինին հյուրընկալված «լրագրող» Թերեզա Ասատրյանը հրապարակայնորեն կատարում էին զրպարտչական բնույթի, ինչպես նաև ատելության խոսք, ծայրից ծայր ապատեղեկատվություն պարունակող հայտարարություններ, որոնք իրենց մեջ պարունակում էին ակնհայտ սպառնալիքներ՝ ուղղված իմ կյանքին ու առողջությանը:

Չեմ ցանկանում անդրադառնալ զրպարտչական և իմ բարի համբավն արատավորող հերյուրանքներին՝ գիտակցելով, որ դա քրեաիրավական տիրույթում չէ, բայց առնվազն կարող ենք արձանագրել, որ այս համակցության մեջ նշված անձինք կոնկրետ նպատակ էին հետապնդում:

Հաշվի առնելով նաև, որ այս անձի հնչեցրած հայտարարությունները մի շարք կեղծ էջերի ու օգտատերերի կողմից տարածվում են էլ ավելի ընդգծված ատելության խոսքերով, խնդրում եմ նշված տեսանյութը քննության և ուսումնասիրության առարկա դարձնել:

Միաժամանակ, ինձ վերաբերող զրպարտչական բնույթի հայտարարությունների հետ կապված՝ խնդրում եմ դրանց ուղղությամբ ևս կատարվեն գործողություններ, և դրանք հաստատվելու դեպքում տեսանյութը քննարկման առարկա դարձնել նաև սուտ մատնության տեսանկյունից:

Ի դեպ, իրավապահ մարմինները շատ հեշտությամբ կարող են պարզել նշված տիկնոջ, որը երկու տարբեր ազգանուններով է հանդես գալիս, օրենքի և օրինականության հետ ունեցած տարատեսակ կապերը:

Անհրաժեշտության դեպքում կարող եմ տրամադրել Հայաստանի ժուռնալիստների միությունում նախորդ տարիներին՝ մինչև իմ պաշտոնավարման ժամանակաշրջանը, ստացված տարատեսակ հարցումները նշված տիկնոջ վերաբերյալ, այդ թվում նաև՝ ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկից, ուր իր պատիժն է կրել նշյալ անձը:

Հաշվի առնելով, որ տեսանյութը պարունակում է առերևույթ քրեորեն հետապնդելի արարքի տարրեր, խնդրում եմ նաև վերոգրյալը դիտարկել՝ որպես հաղորդում հանցագործության մասին:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829