91 տարեկան հասակում մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, հաղորդում է Al-Arabiya-ն:
Մուբարաքը, որը Եգիպտոսը ղեկավարել էր շուրջ 30 տարի, հրաժարական էր տվել 2011թ.՝ երկրում սկիզբ առած զանգվածային ցույցերի պատճառով: 2012թ. Մուբարաքը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, 2014թ. Կահիրեում հարյուրավոր ցուցարարների սպանության համար մեղադրվող նախկին նախագահն անմեղ էր ճանաչվել:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ