Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քոչարյանի եւ մյուսների պաշտպանները վկայակոչեցին «7-ի գործը», որով Փաշինյանը եւս մեղադրյալ էր

Փետրվար 25,2020 15:48
Gevorg Baghdasaryan

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քննում էր Մարտի 1-ի գործի շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվողներ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, 2008թ.-ի մարտյան իրադարձությունների ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Սեյրան Օհանյանի, նույն ժամանակ Երեւանի կայազորի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, եւ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու համար մեղադրվող ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպանների միջնորդությունը՝ նշյալ անձանց հանդեպ քրեական հետապնդումը հանցակազմի բացակայության հիմքով դադարեցնելու մասին:

Մեղադրյալների պաշտպանները վկայակոչեցին այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանին եւ մյուսներին ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով մեղադրանք առաջադրվել չէր կարող, քանի որ 2008 թվականի մարտյան դեպքերի ժամանակ նման հոդված գոյություն չուներ, եւ քանի որ 2009թ.-ին Քրեական օրենսգրքում փոփոխություն է կատարվել, ավելացվել են 300.1 եւ 300.2 հոդվածները:

Մեղադրյալների պաշտպաններից Միհրան Պողոսյանը հիշեցրեց, որ այս փոփոխությունը դեռեւս հայտնի «7-ի գործով» դատախազությունը համարել է անձի վիճակը վատթարացնող, իսկ ՔՕ-ի համաձայն՝ նման օրենքը չի կարող հետադարձ ուժ ունենալ:

Միհրան Պողոսյանը փաստեց, որ Քոչարյանը եւ մյուսները մեղադրվում են մի հոդվածով՝ 300.1, որը 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ դեռեւս գոյություն չուներ, ուստի այս դեպքում էլ Քոչարյանի եւ մյուսների հանդեպ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, ինչպես դադարեցվեց «7-ի գործով» մեղադրյալների հանդեպ՝ Նիկոլ Փաշինյան, Գրիգոր Ոսկերչյան, Սասուն Միքայելյան, Մյասնիկ Մալխասյան եւ մյուսներ:

Մանրամասն՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/3115068808504633/

 

Մեղադրող-դատախազները պաշտպանների միջնորդության դեմ առարկեցին՝ ասելով, որ մարտի 1-ին եւ 2-ին սահմանադրական կարգը տապալելը ՀՀ-ում եղել է հանցագործություն: Դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց. «Ժամանակին Վենետիկի հանձնաժողովն այս առնչությամբ ՀՀ-ի հարցմանը պատասխանել է, որ եթե այդ պահի դրությամբ եղել է հանցագործություն, դա չի կարող համարվել անձանց հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք»:

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանն (լուսանկարում) էլ հավելեց. «300.1 հոդվածը անձի վիճակը վատթարացնող չէ: Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը՝ պետական իշխանությունը յուրացնելը, մինչեւ ՔՕ-ում փոփոխությունը ներառում էր նաեւ սահմանադրական կարգը տապալելու հանցակազմը՝ պետական իշխանության յուրացման հանցակազմի հետ միասին»:

Մանրամասն՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/564249504164566/

 

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի մարտի 3-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829