Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքմենստանի նախկին նախագահները ցմահ պաշտոններ կստանան խորհրդարանում

Փետրվար 25,2020 15:41

Թուրքմենստանում ներկայացվել է սահմանադրական փոփոխությունների նախագիծ, ըստ որի՝ նախկին նախագահները ցմահ կդառնան Ազգային ժողովի (խորհրդարանի վերին պալատի) անդամներ:

Նախագծի համաձայն՝ յուրաքանչյուր նախկին նախագահ կդառնա Ազգային ժողովի անդամ, եթե ինքնակամ չհրաժարվի այդ իրավունքից: Ինչպես հաղորդում է currenttime.tv-ն, նախկինում Թուրքմենստանի Սահմանադրությունում պետության նախկին ղեկավարների ճակատագրի մասին հիշատակում չի եղել: Միայն նշվել է, որ ծանր հիվանդության դեպքում նախագահի պարտականությունները կստանձնի Մեջլիսի նախագահը:

Փոփոխությունների համաձայն՝ գործող Մեջլիսը կդառնա խորհրդարանի ստորին պալատը, կստեղծվի Ժողովրդական խորհուրդ, և Թուրքմենստանի նախկին նախագահներն ինքնաբերաբար կդառնան այդ կառույցի՝ խորհրդարանի վերին պալատի ցմահ անդամ:

Բայց առայժմ Թուրքմենստանի իշխանության փոխանցման պատմության ընթացքում Սահմանադրությամբ նախատեսված կարգը չի գործել: Երբ 2006թ. Թուրքմենստանի գործող նախագահը հանկարծամահ եղավ, երկրի հատուկ ծառայությունները ձերբակալեցին խորհրդարանի նախագահին, իսկ երկրի նախագահի պարտականությունները ստանձնեց այդ ժամանակվա փոխվարչապետի Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին: Վերջինս լիարժեք նախագահ ընտրվեց 2007թ.: Ակնկալվում է, որ սահմանադրական փոփոխությունները կընդունվեն մինչև տարեվերջ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829