Լրահոս
Օրվա լրահոսը

Իգոր Զարգարյան. Հանրաքվեի վերաբերյալ որոշման նախաձեռնողները վաղ թե ուշ ստիպված կլինեն պատասխանելու իրենց գործողությունների համար, որոնք վտանգում են իրավական պետության հիմքը

Փետրվար 25,2020 14:47

Մեր ժողովրդի բաժանումը «սպիտակների» և «սևերի», «Ստամբուլյան կոնվենցիայի» վավերացման փորձը, «տնտեսական հեղափոխությունը», ագրեսոր Ադրբեջանի հետ հարաբերություններում միկրոհեղափոխությունները, Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար «խաղաղության բանաձևը»՝ այս ամենը ի հայտ եկան այսօրվա իշխանությունների անհեռատես գործողությունների արդյունքում:

Դատարանների, այսինքն՝ իշխանության ճյուղերից մեկի աշխատանքն արգելափակելու փորձը նույն իշխանության մեկ այլ ճյուղի կողմից, վերջապես, հանրաքվեի նշանակումը ոչ թե օրենքի նորմերով ու դրույթներով, այլ շրջանցելով ու «ցանկությամբ»՝ ղեկավար քաղաքական ուժերի փաստացի գործիքներ են դրված նպատակներին հասնելու համար։

Հայաստանի քաղաքացի՛, եթե դու համաձայն ես, որ թվարկած ամեն ինչ արդեն տեղի է ունեցել, կամ դու կցանկանաս, որ դա տեղի ունենա, ապա, ամենայն հավանականությամբ, կգնաս հանրաքվեի և կասես «Այո՛»։

Վերջնական որոշում կայացնելուց մեկ վայրկյան առաջ դու ուղղակի պատկերացրո՛ւ, որ կօգնես ամբողջ իշխանությունը հանձնել մեկ անձի։ Նույնիսկ եթե կարծում ես, որ այն բավարարում է քո սպասումները, հետադարձ ճանապարհ չի՛ լինի:

Քո ապագան ընտրելու իրավունքը դու տալիս ես այն ուժերին, որոնք պոպուլիստ են, բայց նրանք այնքան էլ հանրաճանաչ չեն, որքան կարծում են, նրանք չունեն մեծ փորձ նաև տնտեսության և արտաքին քաղաքականության մեջ: Եվ իրական արդի աշխարհում արտաքին սպառնալիքներով լի Հայաստանը չի կարողանալու նույնիսկ կարգավորել իր գործողությունները, քանի որ ապրիլի 6-ին նրանք մեզ կասեն. «Դուք ձեր ընտրությունն արդե՛ն կատարեցիք»… Ամբողջ իշխանությունը կտրվի մեկ անձի, նա կկայացնի որոշումներ՝ ոչնչացնելով զսպումների և հակակշիռների ամբողջ համակարգը:

Եթե դու հավատում ես, որ հենց այս իշխանությունն է ճիշտ ամեն ինչում, ապա ինչպե՞ս նա չի կարողանում Սահմանադրական դատարանի 7 դատավորներին համոզել իր ճշմարտության մեջ: Ինչո՞ւ նա իր որոշումը չի ուղարկել Վենետիկի հանձնաժողով՝ քննարկման: Ինչո՞ւ է նոր կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, հասնելով Սերժ Սարգսյանի հրաժարականին, ցանկանում օգտագործել նախորդ իշխանությունների կողմից սահմանված գերվարչապետական համակարգը: Ինչո՞ւ են այդքան շտապում հանրաքվեի նախաձեռնողները:

Որքան էլ որ դա չցանկանան ընդունել իշխանության ղեկին գտնվող ուժերը, այսօր Սահմանադրական դատարանի այս 7 դատավորները և բոլոր քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները և այլ հայտնի գործիչները դեմ են հանրաքվեին և պաշտպանում են մեր իրավունքները մենաշնորհելուց, անշուշտ, նրանցից յուրաքանչյուրը պաշտպանում է իր դիրքերը իրենց բնորոշ ոճով:

Իհարկե, Սահմանադրությունը երկրի հիմնական օրենքն է, և այն հաճախակի փոխել չի կարելի: Սակայն, վերջին տարիների իրադարձություններով պայմանավորված՝ անհրաժեշտ է սկսել բոլոր դրույթների գույքագրման գործընթացը, հաշվի առնել երկրում տիրող իշխանական կառավարման այլ համակարգը և պաշտպանել քաղաքացիների սահմանադրական իրավունքները:

Այդ նպատակով անհրաժեշտ է բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ստեղծել հանձնաժողով՝ Սահմանադրության նոր տարբերակ մշակելու նպատակով: Եվ միայն հասարակության բոլոր շերտերի մասնակցությամբ համապարփակ քննարկումից հետո անհրաժեշտ է գնալ հանրաքվեի:

Սա մեր երկրի արժանի քաղաքացիների միակ արժանի ուղին է, որոնք վճռական պահին բռունցքի մեջ կհավաքեն իրենց կամքն ու իմաստությունը և կկայացնեն հավասարակշռված ու ճիշտ որոշում, որը կպահպանի մեր ուժը և մեզ կտանի հաղթանակի:

Արդեն տեղեկություններ կան «ԱՅՈ» -ի շտաբի համար դրամահավաքի մասին: Եվ ի՞նչ. իրենց ճշմարտացիության մեջ վստահ լինելու համար արդյո՞ք բավականին գումար չկա:

Կարելի է ենթադրել, որ կլինեն նաև քվեարկության «շահագրգռման» այլ մեթոդներ: Սակայն մենք քվեախցիկ մենակ ենք մտնում: Եվ հենց այստեղ է ի հայտ է գալիս ճշմարտության պահը:

Նման մեթոդներով անցկացվող հանրաքվեն արժանի չէ մեր ժողովրդին և քվեաթերթիկը ՝ ԱՆՎԱՎԵՐ Է: Իսկ հանրաքվեի վերաբերյալ որոշման նախաձեռնողները վաղ թե ուշ ստիպված կլինեն պատասխանելու իրենց գործողությունների համար, որոնք վտանգում են իրավական պետության հիմքը: Իսկ Հայաստանը պիտի լինի իրավական պետություն:

Մեր ազգային օրակարգը ուժեղ իրավական պետությունն է, որը հիմնված է օրենքի գերակայության վրա, որը հենվում է իշխանության բոլոր ճյուղերի վրա, որոնցից յուրաքանչյուրն էլ իրականացնում է իր գործառույթները և հավասարակշռում է պետության կառավարման ամբողջ համակարգը:

Ժողովուրդն է, անշուշտ, որոշումներ կայացնում երկրի ապագայի վերաբերյալ, բայց ոչ պատրանքային (ոչ թվացյալ), չէ՞ որ այդքան զոհեր են եղել:

Ահա թե ինչու, ժողովրդի շահերն ավելի բարձր են, քան ցանկացած առաջնորդինն ու քաղաքական գործիչներինը: Նրանք առանց բացահայտելու հանրաքվե անցկացնելու հապճեպ որոշման իրական դրդապատճառները, քարոզչություն են ծավալում՝ ավելի մեծ իշխանություն ձեռք բերելու հույսով:

 

Իգոր ԶԱՐԳԱՐՅԱՆ

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829