Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական հետապնդման մասին խոսք լինել չի կարող». Ռուստամ Բադասյանը` Սերժ Սարգսյանի գործի մասին

Փետրվար 25,2020 14:37

«Ցանկացած նախկին պաշտոնատար անձի հետ կապված քրեական գործ՝ կոռուպցիոն բնույթի, երբ հարուցվում եւ քննվում է, բոլոր փաստարկները միշտ նույնական են լինում: Նույնիսկ տեքստերում անուն ազգանունը փոխում ենք, բայց մնացած բառերը նույնն են»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործին:

Այսօր այդ առիթով հայտարարություն է տարածել նաեւ ՀՀԿ գործադիր մարմինը, որում, մասնավորաբար, ասված է, որ Սերժ Սարգսյանը մեղադրյալ է ներգրավվել շինծու եւ անհեթեթ պատրվակով. «Կասկածելի հանգամանքներում կորզած, ընդամենը մեկ ցուցմունքի հիման վրա նրա նկատմամբ գործի հարուցումը, քննության ընթացքում ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից գործած ապօրինությունները, պետական քարոզչամեքենայի կողմից Սերժ Սարգսյանին կողմնակալ թիրախավորումը վկայում են գործի բացառապես ուղղորդված և պատվիրված լինելու մասին, որի շրջանակներում քրեական փաթեթավորմամբ իրականացվում է քաղաքական շարժառիթներով պայմանավորված գործընթաց»:

«Մենք հաստատ մեղավոր չենք»,- ասաց նախարարը` նկատի ունենալով, որ ներկայիս իշխանությունը մեղավոր չէ, նման կոռուպցիոն շատ դեպքեր են եղել ու այսօր ամբողջ իրավապահ համակարգը լցված է կոռուպցիոն բնույթի քրեական գործերով: «Հիմա էլ տեսնում եք, որ գործող պաշտոնատար անձանց մասով էլ գործեր են հարուցվում, քննվում, այսինքն, որեւէ քաղաքական հետապնդման մասին խոսք լինել չի կարող»,-հավելեց Ռուստամ Բադասյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829