Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտության ոլորտի վերլուծաբան. «Ցանկացած ռեժիմի ձեռնտու է գիտությունը «փակելը»

Փետրվար 25,2020 14:21

Գիտության ոլորտի վերլուծաբան Նարինե Ղազարյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ի թիվս շատերի, իրեն էլ են մերժել թույլ տալ մասնակցել «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներին:

«Իրենք մոտավորապես գիտեին, թե ինչի մասին եմ ուզում խոսել, դրա համար էլ մերժեցին»,-ասաց նա:

Անդրադառնալով Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրենքի նախագծին, Նարինե Ղազարյանն ասաց, որ այնտեղ գրեթե բացակայում է գիտության մասին որեւէ բան. «Մի քանի ոչ մի բան չասող նախադասություններ են գիտության մասին, իսկ դա նշանակում է, որ դա կունենա շատ վատ հետեւանքներ, այսինքն` ամեն ինչ նույնը կլինի, ինչ ունեինք մինչեւ հիմա:

Իսկ մինչեւ հիմա ունեինք հետեւյալը. գիտության կոմիտեն իր քմահաճույքով անում էր ամեն բան` գիտության գերակա ուղղություններն իրենք էին որոշում, չափորոշիչները, թե որ գիտնականն է լավը կամ վատը, որ ինստիտուտն է լավը, ում արժի փող տալ, ում` ոչ, իրենք էին որոշում…Գիտության կոմիտե ասելով` բոլորս հասկանում էինք Սամվել Հարությունյանին, բայց հիմա իր փոխարեն եկան այլ մարդիկ, եւ հույս ունեմ, որ իրենք կլինեն ավելի օբյեկտիվ: Սակայն օրենքը նման երաշխիքներ չի տալիս»:

Նարինե Ղազարյանի խոսքով, նախկինում միտումն այն էր, որ գիտությունը պետք է «փակել», ինչն այսօր էլ շարունակվում է. «Գիտությունը «փակելը» ձեռնտու է ցանկացած ռեժիմի: Ուզում են գիտություն չլինի, որովհետեւ ինչքան քիչ գիտություն, այնքան քիչ ինքնուրույն մտածող մարդ, ինչքան քիչ գիտություն, այնքան շատ հանք»:

Նարինե Ղազարյանի ասելով` «վերեւից պատվիրված» է, որ հատկապես ֆիզիկան փակվի, իսկ ում նկատի ունի «վերեւ» ասելով, տիկին Ղազարյանը չմանրամասնեց:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Harutyun Karapetyan says:

    Հարգելի Նարինե կարծում եմ սխալվում եք, որ Սամվելը հեռացել է: ավելի կարևոր կլիներ, եթե սամվելիզմը հեռանար: Բայց, այն պահպանվեց, կարծում եմ Արայիկ Հարությունյանի և ինչու ոչ, նաև Նիկոլ Փաշինյանի հովանավորչաթյամբ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829