Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարն` իր բարձր պարգեւավճար ստանալու մասին

Փետրվար 25,2020 13:56

«Ես ստանում եմ այնքան աշխատավարձ եւ պարգեւավճար, որքան մյուս նախարարները: Նույնիսկ մի փոքր էլ պակաս: Երկու ամիս ուղղակի մի փոքր պակաս է եղել: Կարող ենք դոլարով, եվրոյով կամ յուանով հաշվել, հետաքրքիր վերնագրեր են ստացվում, բայց դրանից բովանդակությունը չի փոխվում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` բարձր պարգեւավճար ստանալու մասին հարցին:

Հիշեցնենք, մամուլում հրապարակումներ եղան, որ Ռուստամ Բադասյանը 16 հազար դոլար պարգեւավճար է ստացել:

Անդրադառնալով դատաիրավական բարեփոխումներին, արդարադատության նախարարը հույս հայտնեց, որ մարտ ամսին դատաիրավական բարեփոխումների փաթեթն օրենքի տեսք կստանա. մարտին ԱԺ երկու քառօրյա նիստ կա եւ հնարավոր է երկու ընթերցում իրականացնել, որից հետո նախագահի ստորագրման փուլն է: Փաթեթի վերջնական ընդունման լավագույն սցենարը, ըստ նախարարի, ապրիլ ամիսը կլինի:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց անցումային արդարադատության փաթեթից` ի՞նչ փուլում է գտնվում նախագիծը: Նախարարն ասաց, որ հայեցակարգը հրապարակվել է դեռեւս դեկտեմբերին, հիմա նախարարությունում աշխատում են կոնկրետ նախագծի տեքստի վրա, շուտով հասանելի կլինի եւ սահմանված ընթացակարգով կներկայացվի ԱԺ-ին:

Հարցին`մասնակցելո՞ւ է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին, Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ եթե որոշի, որ մասնակցելու է, արձակուրդ կվերցնի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829