Մինչև ո՞ւր կարող են դրանք հասնել
Միջազգային շուկաներում նավթի գները տարեսկզբին բավականաչափ նվազել են։ Հիմա դրանք ավելի ցածր են՝ նաև նախորդ տարվա սկզբի համեմատ։ Հայաստանի տնտեսության համար այս հատվածից թելադրված ռիսկերն ակնհայտ են։ Բայց դրանք միայն այդ գործոնով չեն պայմանավորված։
Պակաս կարևոր չեն նաև տարածաշրջանային ռիսկերը։ Դրանք կապված են, առաջին հերթին՝ Իրանի հետ։ Կորոնավիրուսն ընդհուպ մոտեցել է Հայաստանի սահմանին։ Հայաստանը հայտարարեց Իրանի հետ սահմանը ժամանակավոր փակելու մասին։ Իսկ դա նշանակում է, որ սառելու են նաև հայ-իրանական տնտեսական հարաբերությունները։ Առանց այդ էլ այստեղ քիչ ռիսկեր չկային՝ պայմանավորված Իրանի և Միացյալ նահանգների միջև առկա հակամարտության հերթական սրացմամբ։ Սպառնալիքի տակ են հատկապես այն ծրագրերը, որոնք ֆինանսավորվում են իրանական կապիտալով։
Խոսքը հատկապես Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ էլեկտրագծի կառուցման մասին է, որի շահագործման ժամկետն առանց այն էլ բազմիցս հետաձգվել է։ Անցած տարվա սկզբին ակնկալվում էր, որ շինարարությունը կավարտվի սեպտեմբերին։ Սակայն աշխատանքների դանդաղ ընթացքի պատճառով սեպտեմբերին այն հետաձգվեց մինչև այս տարվա վերջ։ Հիմա այդ ժամկետն էլ հարցականի տակ է։ Ու չի բացառվում, որ շատ շուտով այն ևս վերանայվի։
Կարդացեք նաև
Նախանշված հայ-իրանական մյուս ծրագրերի մասին այս պահին նույնիսկ անիմաստ է խոսել։
Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում