Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Չեմ տեսնում ղարաբաղյան բանակցություններում նոր բովանդակություն. այդ ամենը վաղուց ասվել է». «168 ժամ»

Փետրվար 25,2020 11:59

Հարցազրույց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Սկակովի հետ

– Պարոն   Սկակով, Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ փակ հանդիպումից և հրապարակային դեբատից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Մյունխենյան սկզբունքների, բանակցային գործընթացում նոր բովանդակության, դրա կառուցողականության մասին։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է Ղարաբաղի հարցի բանակցային նոր բովանդակությունը, որն ըստ ամենայնի՝ ամփոփված է նաև Մյունխենյան սկզբունքներում։ Կամ՝ Մյունխենյան  սկզբունքները նո՞ր են։

– Իրականում չեմ տեսնում որևէ նոր  բովանդակություն,  այդ ամենի մասին շատ վաղուց խոսվում է, և այդ ամենը  պարզապես բարի  ցանկությունների ոլորտից է։ Հասկանալի է, որ երեք կողմերի համար ընդունելի լուծում գոյություն չունի և չի էլ կարող լինել։ Ցանկացած կարգավորում ընդունելի է լինելու կամ մեկ, կամ մյուս երկու կողմերի համար։ Ցավոք, սա է իրականությունը։ Եվ ոչ ավելին։ Ուստի դեռ հիմքեր չեմ տեսնում բանակցային գործընթացի համար և չեմ տեսնում, թե այս իրավիճակում կողմերն ինչից կարող են խոսել։

– Այսինքն՝ չե՞ք կիսում այն կարծիքը, որ Մյունխենյան հանդիպումը շրջադարձային նշանակություն ուներ։

– Այն, ինչ մեզ հայտնի է հրապարակային   տեղեկատվությունից, հրապարակային դեբատից Փաշինյանի և Ալիևի միջև, որևէ նորություն չէր պարունակում։ Նորությունը միայն հրապարակային դեբատն էր, որը գուցե բավարարեց այդ դեբատի միայն եվրոպացի կազմակերպիչներին, որոնք տեղեկացված չեն հակամարտության իրական բովանդակությունից, պատմությունից և գուցե չհասկացան, որ դեբատը մենախոսություն էր պարզապես երկու ղեկավարների կողմից, և որպես այդպիսին դեբատ չծավալվեց։ Կողմերը շարունակում են զբաղեցնել միմյանց դիրքորոշումները բացառող մոտեցումներ, և դա դեռ երկար է շարունակվելու։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829