ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազգությամբ ռուս Ալեքսեյ Սանդիկովը եւս մասնակցելու է ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին։ Իշխանական պատգամավորը հայտարարեց, որ ինքը հիմնականում քարոզչություն իրականացնելու է Լոռու, Արմավիրի մարզում, ինչպես նաեւ Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում, որտեղ ինքն այժմ բնակվում է։
– Տեսակետ կա, որ իշխանությունները խնդիր են ունենալու քաղաքացիներին ընտրատեղամաս տանելու հարցում, ինչի դեպքում «ԱՅՈ»-ն չի կարողանալու իր արդյունքն ունենալ։ Դուք համակարծի՞ք եք։
– Ես կարծում եմ, որ «Այո»-ն հաղթելու է, եւ կարծում եմ, որ ցանկացած շարժում, ցանկացած նախաձեռնություն, եթե սկսում ես ու համոզված չես այդ նախաձեռնության հաղթանակի մեջ, շատ դժվարացնում է քո հաղթելու, քո՝ նպատակին հասնելու գործընթացը։
– Բայց, ընդդիմության կարծիքով, սա ընդամենը հանրաքվե է մեկ անձի դեմ՝ ի դեմս Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի։ Արդյոք արժե՞ր մեկ անձին պաշտոնանկ անելու համար նման նախաձեռնությամբ հանդես գալ՝ ֆինանսական առումով եւս տուժելով։
Կարդացեք նաև
– Բնականաբար, դա այդպես չէ, դա անձնավորված չէ, առավել եւս 7-10 անձի դեմ չէ կամ 5 անձի դեմ չէ, խոսքը սկզբունքի մասին, է, խոսքը համակարգի մասին է, խոսքը Սահմանադրության ոգու, փոփոխություններից հետո այդ ոգու շրջանակներում մենք ունենանք Սահմանադրական դատարան։ Իսկ այդ դատարանի ոգին, ըստ մեզ, խախտված է։ ՍԴ-ի ոգին վերականգնելու համար մենք նախաձեռնել ենք հանրաքվե ու ակնկալում ենք ժողովրդի ակտիվ մասնակցությունը այդ հանրաքվեին։
Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում