Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխհատուցումների թվաբանությունը հանրության համար հասկանալի չէ, երկակի ստանդարտներ՝ «նախկինների» նկատմամբ. «Հրապարակ»

Փետրվար 25,2020 11:45

Քրեական հետապնդման ենթարկվող նախկիններից ոմանց մաքրում են որոշակի գումար վճարելուց հետո, մյուսներին մինչեւ վերջ պահում են բանտում, ոմանց դեպքում էլ հոժար կամքով արված փոխհատուցումները որեւէ ազդեցություն չեն ունենում նրանց ճակատագրի վրա։ Այդպես է գեներալ Մանվել Գրիգորյանի դեպքում։ Նրա մեղադրանքներից մեկն ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելն է։ Նա մոտ 10,5 մլն դոլար շուկայական արժեքով տարածք է նվիրաբերել՝ շենք-շինություններով, սակայն քրեական գործի քննությունը շարունակվում է, թեեւ արդեն նրա ազատության պայմաններում։

Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանն ասում է. «Քանի որ Գրիգորյանն ուներ առողջության պահպանման խնդիր, առաջարկ էր արվում, որ այդ գումարներից մի բան էլ ավելի արժեքով գույք նվիրաբերենք, ու որ խափանման միջոցը փոխվի։ Այսինքն, սա հետապնդում էր զուտ մի նպատակ՝ ցույց տալ, որ եթե մարդը մեղավոր է, կա պատճառված վնաս, նա պատրաստակամ է հատուցել այդ վնասը։ Բայց պետք էր մեղադրանքն առաջադրել եւ այն արագ ուղարկել դատարան»։ Անհավանական է, բայց Մանվել Գրիգորյանի պատճառած վնասի չափը հաշվարկվել է այս պահին դատարաններում վիճարկվող հարկային ակտերի հիման վրա։. «Մեղադրանքը հասել է դատարան, բայց չվճարած հարկերի չափը հարկային տեսչության կազմած ակտերի հիման վրա է, իսկ այդ ակտերը, իրենց հերթին, դատարաններում վիճարկվում են, եւ ժամանակավրեպ է ասել, որ այդ գումարներն իրականությանը համապատասխանող գումարներ են»,- ասում է Արսեն Մկրտչյանը։ Նա պնդում է՝ իրավապահները պետք է սպասեին, մինչեւ որ հարկայինի ակտերը վիճարկվեին։ «Բայց, ըստ էության, իրավապահներն ունեին շտապելու խնդիր, թե կոռուպցիոներներից հետ ենք վերցնում նրանց ունեցվածքը»,- ասում է Արսեն Մկրտչյանը։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829