«Ոչ»-ի նախաձեռնողները դիմել են «այո»-ն բացառող ու ընտրական հանձնաժողովներում մասնակցության փորձ, լիցենզավորված հանձնաժողովականներ ունեցող կուսակցություններին՝ ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին, ինչպես նաեւ խորհրդարանական ընդդիմությանը՝ ԲՀԿ-ին ու «Լուսավոր Հայաստանին»՝ «ոչ»-ի քարոզչական կողմից հանձնաժողովների անդամներ տալու, իրենց անդամներին ընդգրկելու խնդրանքով։ Հիշեցնենք, որ տեղամասային ընտրական 7 հոգանոց հանձնաժողովում «այո»-ի եւ «ոչ»-ի կողմերը 2-ական անդամ նշանակելու իրավունք ունեն։ Յուրաքանչյուր կողմից 4 հազար 20 անդամի մասին է խոսքը, իսկ հանձնաժողովների անդամների անուններ ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 1-ն է։ Հայտնի է, որ իրավաբաններից ու իրավապաշտպաններից ձեւավորված «ոչ»-ի ճակատը չունի լիցենզավորված հանձնաժողովականներ, ուստի պետք է նման քայլի գնար։
Առայժմ իր մասնակցության մասին հայտնել է երկու ուժ՝ ՀՅԴ-ն ու ԼՀԿ-ն։ ԼՀԿ-ից, ի պատասխան «ոչ»-ի նախաձեռնող խմբի անդամ Ռուբեն Մելիքյանի առաջարկի, մասնավորապես ասել են, որ կողմ են ընտրությունների ընթացքի վերահսկմանը եւ չեն խոչընդոտի կամ արգելի իրենց թիմակիցներին՝ ովքեր ունեն ցանկություն, կարող են հանձնաժողովի անդամություն ստանձնել, մանավանդ որ դրա դիմաց գումար էլ են վաստակելու։ ԲՀԿ-ում, սակայն, դեռ չեն շտապում պատասխանել իրենց արված առաջարկին, սակայն կուսակցությունում կա տրամադրվածություն՝ հեռու մնալ «շառից-փորձանքից» եւ մի լղոզված պատասխան տալ, որ ցանկացած մարդ ինքը պետք է որոշի՝ ստանձնե՞լ նման պարտականություն, թե՞ ոչ, եւ քանի որ իրենք չեզոք դիրք են բռնել, ուստի չեն ստանձնի պատասխանատվություն, բայց չեն էլ խոչընդոտի։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում