Փետրվարի 14-ից 24-ը ճանապարհային ոստիկանների կողմից հայտնաբերված խախտումներով մի շարք վարորդներ զրկվել են վարորդական իրավունքի վկայականից։
Նրանցից 5-ը երթևեկել են առանց համարանիշի, 2-ը հրաժարվել են անցնել սթափության զննություն, 12-ը եղել են ոչ սթափ և նրանց արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 1 գրամը կամ նրանց մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 0․5 միլիգրամը, 2 վարորդի մեքենաների վրա տեղադրված են եղել գերհզոր ձայնաազդանշանային համակարգ և կարմիր ու կապույտ փարոսիկներ, մի վարորդ մեքենան վարել է փոխարինված դեղին համարանիշով, ևս մեկը մեկ տարում երկրորդ անգամ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, իսկ մի վարորդ էլ չի ենթարկվել ճանապարհային ոստիկանի օրինական պահանջին և դիմել է փախուստի։
19 վարորդի նկատմամբ նախապատրաստված նյութերն ուղարկվել են դատախազություն՝ ոչ սթափ վիճակում, առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարելու համար։
Հարգելի՛ վարորդներ, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։
Կարդացեք նաև
ՀՀ ոսռիկանություն