«Մենք ունենք տեղեկություններ, որ առանձին դպրոցներում նկատվում է բացակայությունների բարձր ֆոն: Բայց Առողջապահության նախարարության հետ ենք քննարկում: Նախարարությունը պետք է խորհուրդ տա նման բան»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե արդյոք կարիք չկա՞ H1N1 տեսակի գրիպով պայմանավորված՝ դասապրոցեսը որոշակի ժամանակով կանգնեցնելու, ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Խորհրդակցում ենք Առողջապահության նախարարության հետ: Համապատասխան միջնորդություն պետք է լինի, որպեսզի մենք որոշում կայացնենք»,-նշեց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ