Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ եք անընդհատ հետ գնում «հանրապետական» ռեժիմի ժամանակներ». Արայիկ Հարությունյան

Փետրվար 24,2020 18:35

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «այո»-ի ճակատի քարոզարշավին, իսկ թե ինչպիսի օրակարգով, դեռ պարզ չէ: Այս մասին նա այսօր ասաց լրագրողների հետ ճեպազրույցում: Իսկ արձակուրդ կվերցնի այդ նպատակով, թե ոչ, Արայիկ Հարությունյանը նշեց. «Կախված է նրանից, թե թիմն ինչ կորոշի: Իրականում նախարարության զբաղվածությունը շատ մեծ է»:

Հարցին, թե ինչ է իրականացվում քարոզարշավում կրթօջախների ներգրավվածությունը բացառելու համար, նախարարը պատասխանեց. «Ախր երկու օրինակ կա, որ որեւէ բուհ, դպրոց ներգրավված չի եղել քարոզարշավում: Ինչո՞ւ եք անընդհատ հետ գնում «հանրապետական» ռեժիմի ժամանակահատված: Նման ներգրավվածություն չի եղել, չկա եւ չի լինելու»: Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին սպասվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ «հին կազմի» դատավորների պաշտոնավարման հարցով հանրաքվե:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829