Նիստից հետո նախկին փոխոստիկանապետը լրագրողներին արդեն հետազոտված տեսանյութերի մասին ասաց. «Դեռ նյութեր կան: Ցույց կտան, հետո կխոսեմ ձեր հետ: Ես չգիտեմ, թե վերջնական քանի նյութ կա»:
Հարցին՝ քանի որ տուժողներից մեկը հայտարարեց, որ լուսաձայնային նռնակներից մեկը նետողն ինքն է եղել, Լեւոն Երանոսյանը պատասխանեց. «Քննության ժամանակ ասել եմ: Ես չեմ խուսափում: Ես կիրառել եմ երկու հատուկ միջոց: Նռնակ մի ասեք»: Իսկ թե ինչի համար է կիրառել, նախկին փոխոստիկանապետը ասաց. «Կտեսնեք կադրերում, կզգաք՝ ինչի եմ կիրառել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ