Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցել «Վարիանտ Գրուպ», «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու», «Արզնու տոհմային ԹՏԽ» և «Արաքս թռչնաֆաբրիկա» ընկերությունների նկատմամբ

Փետրվար 24,2020 17:53

 ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ վարչական վարույթ է հարուցվել «Վարիանտ Գրուպ», «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու» ՍՊԸ-ների, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի և «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ:

ՏՄՊՊՀ-ն 2019 թվականի փետրվարի 4-ի «Ձվի շրջանառության ոլորտում ուսումնասիրություն իրականացնելու մասին» թիվ 17-Ա որոշման հիման վրա իրականացրել է ուսումնասիրություն հավի ձվի շրջանառության ոլորտում: Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ հավի ձվի իրացման ոլորտում մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվող գնային քաղաքականությունը, ինչպես նաև ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա ազդեցությունը կարող է պարունակել  «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին»  ՀՀ օրենքի հնարավոր խախտումների, մասնավորապես՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման և (կամ) հակամրցակցային համաձայնության (չհիմնավորված կամ խտրական գների սահմանման և կիրառման, գների չհիմնավորված փոփոխությունների կամ պահպանման և այլն) հատկանիշներ:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829