2019 թվականի նոյեմբերին Ենոքավան գյուղի մերձակայքում գիշատիչ կենդանին հարձակվել էր իր կենդանիներին հաշվելու գնացած 35-ամյա Արման Գաբրիելյանի վրա, ով բազմաթիվ վերքերով տեղափոխել էր Իջեւանի բժշկական կենտրոն:
Ամիսներ շարունակ մասնագետները փորձում էին պարզել՝ արդյոք հովա՞զ է եղել, թե՞ ոչ։
Դեպքի առթիվ մի շարք կազմակերպություններ, ինչպիսիք են ՝ «Վայրի Բնության Հիմնադրամ»-ը, NABU Հայաստան կազմակերպությունը, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը և այլ կառույցներ կատարել են հետազոտություններ՝ տեսախցիկներով հետեւել են կենդանիների աշխատանքին, սակայն տեսախցիկը արձանագրել է գայլ, աղվես, կզաքիս, անտառային կատու, գորշ արջ, շնագայլ վայրի խոզ և այլն, բայց հովազ չի երեւացել տեսադաշտում։
«Այս դեպքը առաջին դեպքն էր, որ կարող ուժերը միավորվել են, եւ սա ծառայեց մի լավ բանի՝ տարածքն ընդգրկվեց արգելավայրերի շարքին»,- ասում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
Կարդացեք նաև
Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանն ասաց, որ հովազի կողմից հարձակման ենթարկված անձի հագուստի վրայից գտնված մազերը եւ դաշտից հայտնաբերված կղանքները ուղարկվել են Գերմանիա՝ փորձաքննության, եւ վերջերս ստացել են պատասխանները։
«Ըստ հետազոտության արդունքների՝ նմուշները սովորական լուսանի են պատկանում, այլ ոչ թե հովազի։ Դա լաբորատոր պատասխանն է, եւ մենք պարտավոր ենք տեղեկացնել, թե տուժածը ինչ կասի, դա իր մոտեցումներն է։ Հագուստի վրա կային նաեւ աղվեսի, գայլի մազեր, բայց դա արդեն երկրորդական է»,- ասում է Կարեն Մանվելյանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: