«Անօրինական մեթոդներով չի արվում օրինական նպատակի հասնելու գործ»,-«Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով այն մտահոգություններին, որ մարզպետները զբաղված են այո-ի քարոզչությամբ:
Նա հիշեցրեց, որ նման գործունեության համար քրեական օրենսգիրքը սահմանում է պատժաչափ՝ ազատազրկման 4-6 տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործողությամբ զբաղվելու իրավունքից զրկում է 1-3 տարի ժամկետով: Լարիսա Ալավերդյանը մտահոգություն հայտնեց, որ նոր իշխանությունները ևս նույն օրինազանցությունն են կատարում, ինչ կար տարիներ շարունակ և կոչ արեց նման բան չանել:
Լարիսա Ալավերդյանը հորդորեց նաև Նիկոլ Փաշինյանին վերջ տալ այդ ամենին և ցավով օրինակ բերեց այն, որ ՀՀ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 13-ին է վերադարձել արձակուրդից և փետրվարի 17-ին, աշխատանքի մեջ լինելով ստանձնել «այո»-ի շտաբի պետի պարտականությունները:
Ամփոփելով Լարիսա Ալավերդյանն ասաց. «Այսօր մենք ուղղակի ականատես ենք ոտնահարման ոչ միայն ՀՀ օրենքների, այլև միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի: Այդ նորմերը չեն բերվել մեր գրասենյակներում մտածելուց հետո, դա Եվրոպայի Խորհրդի հորդորով է: Արդյոք պատրասվում ենք ԵԽ-ից դո՞ւրս գալ, հայտարարել, որ այն, ինչ անում ենք, կարող ենք անել օրենքի և միջազգային նորմի խախտումո՞վ: Հակառակ պարագայում ժողովրդին և վարչապետին չէին բերի նրան, որ վարչապետին նշանակեր ԱԺ-ն, որին հետո ցրեցին: Նոր իշխանություններին անհրաժեշտ է լեգիտիմացում օրենքով և սահմանադրությամբ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ