Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում գտնվող Իրանի քաղաքացիներն անարգել կարող են վերադառնալ». «Իմ քայլի» պատգամավոր

Փետրվար 24,2020 16:07

«Չեմ կարծում, որ խնդիր կառաջանա: Խոսքը մարդկային փոխադրումների արգելքի մասին է, եւ ոչ բեռնափոխադրումների: Բացի այդ, ՀՀ-ում գտնվող Իրանի քաղաքացիներին որեւէ կերպ չենք արգելել վերադառնալ: Նրանք անարգել կարող են վերադառնալ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ՀՀ-Իրան սահմանի ժամանակավոր փակմանն ու օդային հաղորդակցության ժամանակավոր դադարեցմանը՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր, արեւելագետ Գոռ Գեւորգյանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/192515075350548/

Նա շեշտեց, որ Իրանում տեղի ունեցող զարգացումները ՀՀ-ի համար կարեւոր են. «Աչալուրջ ենք, թե ինչով կարող ենք օգտակար լինել հարեւան պետությանը»:

Հիշեցնենք, որ Իրանում կորոնավիրուսից մահվան դեպքեր են գրանցվել:

Գոռ Գեւորգյանի խոսքով՝ ՀՀ-ն տիրապետում է բոլոր անհրաժեշտ միջոցառումներին. «Պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման, բայց երկու շաբաթը հիմա այն ժամանակահատվածն է, որի դեպքում հույս ունենք, որ համաճարակի էսկալացիան կնահանջի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829