Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Սնունդ, շինանյութ, վառելիք. Ըստ պատգամավորի՝ Իրանից ներկրվող ապրանքները Վրաստանից է պետք ձեռք բերել

Փետրվար 24,2020 15:30

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կարծում է, որ ՀՀ-Իրան սահմանի ժամանակավոր փակումից ու օդային հաղորդակցության ժամանակավոր դադարեցումից ՀՀ տնտեսությունն ազդեցություն կկրի:

Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր նա նշեց՝ անհրաժեշտություն կա պարզելու, թե արդյոք հնարավո՞ր է Իրանից ներկրվող որոշ ապրանքատեսակներ՝ սնունդ, շինանյութ, վառելիք, Վրաստանից ներկրել:

«Այս պահին Լարսի անցակետին այլընտրանք չկա, այդ անցակետն էլ գերծանրաբեռնված է: Երկու օր առաջ հազարից ավելի բեռնատար մեքենաներ էին մնացել ճանապարհին: Արագ պետք է այլընտրանքի հարցը լուծել լաստանավերի եւ երկաթգծի միջոցով: Կառավարությունը պետք է դիտարկի Վրաստանում լաստանավ գնելու տարբերակը»,-նշեց Սերգեյ Բագրատյանը:

Հիշեցնենք, որ հարեւան Իրանում կորոնավիրուսից մահվան դեպքեր են գրանցվել:

https://www.facebook.com/aravot.am/videos/640899300072651/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829