Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի ղեկավարությամբ փայլուն մրցելույթ է ունեցել Մոլդովայի մայրաքաղաքում անցկացված Տուդոր Ժուբիրկու անվան մրցաշարում:
Ոսկե մեդալ նվաճել են 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 74 կգ՝ Դավիթ Գեւորգյանը, 79 կգ՝ Հովիկ Աղբալյանը, 92 կգ՝ Սերգեյ Սարգսյանը, գերծանր քաշային Մարտին Սիմոնյանը:
Իսկ Սերոբ Սերոբյանը եւ Նարեկ Հարությունյանը, երկուսն էլ՝ 70 կգ քաշային կարգ, դարձել են բրոնզե մեդալակիր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ