Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարչապետի աշխատակազմն անհիմն սահմանափակել է «Մեդիա Պաշտպան»-ի տեղեկություններ ստանալու իրավունքը. «Իրավական ուղի»

Փետրվար 24,2020 15:25

2019 թվականի սեպտեմբերի 24-ին «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին խնդրել էր տրամադրել ՊՈԱԿ-ում մշտական գրանցված և 2018 թվականի հուլիսի 1-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված աշխատակիցների անվանացուցակները։

Հարցմանն ի պատասխան Կազմակերպությունը հրաժարվել է տրամադրել տեղեկություն, պարզաբանելով, որ հայցված տեղեկատվությունը հանդիսանում է անձնական բնույթի տեղեկություն ՊՈԱԿ-ի աշխատողների վերաբերյալ, ուստի այն կարող է տրամադրվել տվյալների սուբյեկտի համաձայնությամբ, կամ այն դեպքում, եթե այդ տեղեկատվության օգտագործման վերաբերյալ կտրամադրվի «բավարար պաշտպանության մակարդակ»։

Նշվածի հետ կապված «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության փաստաբան Դավիթ Ավագյանը դիմել էր ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն և դատարան։

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը համապատասխան որոշմամբ հաստատել է, որ «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության կողմից հայցված տեղեկությունը չի պարունակում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկություններ և դրա տրամադրմամբ չի հակասում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին։

«Իրավական ուղի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829