Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Սիմոնյան. «2015թ. Անդրանիկի ծննդյան 150-ամյակը ՀՀ իշխանությունների եւ իշխող կուսակցության մեղքով չնշվեց»

Փետրվար 24,2020 14:55

Լույս է տեսել գրող, հրապարակախոս, անդրանիկագետ Ռուբեն Սիմոնյանի «Օտարներն Անդրանիկի մասին» նոր գիրքը: Փետրվարի 24-ին «Տեսակետ» ակումբում Անդրանիկի ֆենոմենի մասին խոսեցին եւ հեղինակը, եւ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը:

Կարո Վարդանյանը հիշեց Վահան Թոթովենցին, որը 1920 թ Լեւոն Թութունջյանի հետ համատեղ մի աշխատություն է հրատարակել «Զորավար Անդրանիկը եւ իր պատերազմները»` Արսեն Մարմարյան ստորագրությամբ, որի վերջաբանում Թոթովենցը պատկերավոր միտք ունի . «Մեր գրականության մեջ միայն մեկ բանը, որ Անդրանիկին համահավասար երգված է, արյունն է: Եվ սա հստակ է»:

Կարո Վարդանյանը նշում է, որ այսօր էլ ստեղծվում են Անդրանիկի մասին երգեր: Եվ նա միակ հերոսն է, որին ձոնվել են երգեր կենդանության օրոք եւ ոչ թե հետմահու. «Անդրանիկի ծննդյան 155-ամյակը հրաշալի առիթ է. որպեսզի փորձենք քիչ թե շատ ամփոփ Անդրանիկ ներկայացնել մեր լայն հանրությանը: Անդրանիկի անունը ամեն հայ գիտի, օտարներն էլ գիտեն, եւ նրա անունն ասոցացվում է խիզախության ու քաջության հետ»:

Մանրամասն` տեսանյութում

Նա անդրադարձավ նաեւ Թումանյանի ու Անդրանիկի մտերմությանը, որոնց Կարո Վարդանյանի խոսքերով, ժողովուրդը հայրական իրավունքներով էր օժտել: «Իր վաստակով եւ վիթխարի լինելով Անդրանիկի հետ կարող ենք համեմատել միայն Մաշտոցին ու Կոմիտասին…Շահնուրն ասում էր, որ ժողովուրդն իր հազարամյա պատմության ընթացքին ավելի մեծ բանն չի ունեցել, քան Մաշտոցը, Կոմիտասը եկեղեցին եւ Անդրանիկը: Այս համոզումը մեր բոլոր խոշորներն են ունեցել»,-փաստում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենը:

Մանրամասն` տեսանյութում

Ռուբեն Սիմոնյանը հավերժի զավակ է որակում Անդրանիկին: «Անդրանիկը հենց սկզբից առասպելի հերոս է դարձել…Նա ասում էր, որ իր հայրենի կուսակցությունն իր ժողովուրդն է…Եվ ինչպես ինքն է վերաբերվել իր ժողովրդին, այդպես էլ ժողովուրդն է փոխադարձել նրան, պաշտել է իր հերոսին»,-ասում է նա:

«2015թ. Անդրանիկի ծննդյան 150-ամյակը Հայաստանի այն օրվա իշխանությունների եւ այն ժամանակ իշխող կուսակցության մեղքով չնշվեց իր պաշտելի հայրենիքում»,-նշեց Սիմոնյանը, որ Անդրանիկի մասին 4 գիրք ունի գրած:

Ինչ վերաբերում է նորատիպ գրքին, վերջինիս մասին էլ ասաց, որ այս գրքում կարելի է գտնել բուլղարացիների, ռումինացիների, հույների, ֆրանսիացու, ամերիկացու, ռուսների, վրացիների կարծիքներ` Անդրանիկի մասին: «Անգամ Աթաթուրքի բարձր գնահատականը կա մեր պաշտելի Անդրանիկի մասին»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829