Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցում շարունակվում է շախմատի «Aeroflot Open» ավանդական միջազգային մրցաշարը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:
Ուժեղագույնների «A» խմբում, որտեղ հանդես են գալիս 2549-ից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստները, հինգ տուրից հետո գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը (նկարում) 4,0 միավորով ընթանում է 2-րդ հորիզոնականում:
«B» խմբում 4,5 միավորով առաջատարը գրոսմայստեր Տիգրան Հարությունյանն է, գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը 4,0 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ կանանց միջազգային վարպետ Աննա Սարգսյանը նույնքան միավորով եզրափակում է լավագույն տասնյակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև