Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նապոլեոնը տորթ ա», «Սասունցի Դավիթն էլ՝ արձան». Զոհրաբյանը՝ դպրոցում հայոց լեզվի մակարդակի մասին

Փետրվար 24,2020 14:20

«Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տվյալներով՝ «Հայոց լեզու» առարկայի կենտրոնացված քննություններում 31021 սովորողից 1686-ը ստացել է անբավարար գնահատական։ 19-20 միավոր ստացել է միայն 152 աշակերտ»,-«Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այսօր հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Այս տարի «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննություն հանձնած 4540 դիմորդից անբավարար, այսինքն՝ խայտառակ գնահատական ստացել է 1160-ը։ Գիտենք, թե դպրոցում ինչ մակարդակով են ուսուցանվում ոչ միայն լեզուն եւ գրականությունը: Սայլը մի դրեք ձիուց առաջ: Եկեք նախ հանրակրթական դպրոցներում ապահովենք լեզվի այն մակարդակը, որ քննության ժամանակ լուրջ տեսքով չասեն՝ «Նապոլեոնը տորթ ա», «Սասունցի Դավիթն էլ՝ արձան»: Ապահովենք այնպիսի մակարդակ, որ հանրության 80 տոկոսի համար «մեղանչել» բառը համառորեն չասոցացվի «ապաշխարել» բառի հետ»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829