Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ կարեւոր էր. Միհրան Վարդապետյան

Փետրվար 24,2020 14:10

ՀՅԴ Հայ Դատի Սիրիայի գրասենյակի պատասխանատու Միհրան Վարդապետյանը շատ կարեւոր է համարում, որ արաբական երկիր Սիրիան  ընդունեց Հայոց ցեղասպանությունը: Aravot.am-ի հետ զրույցում Միհրան Վարդապետյանն ասաց, որ բանաձեւի ընդունումը  տեւական աշխատանքի արդյունք է:

Հետաքրքրվեցինք`ինչո՞ւ նախկինում չէր հաջողվում բանաձեւի ընդունումը, արդյոք դա կապ ուներ աշխարհաքաղաքական զարգացումների, Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ եւ հայկական հարցը որքանո՞վ է իբրեւ մահակ օգտագործվում այդ հարաբերություններում: Միհրան Վարդապետյանի գնահատմամբ, աշխարհաքաղաքական զարգացումներն, անշուշտ ազդեցություն ունեցան, բայց բանաձեւի ընդունման շուրջ տարիների աշխատանք է կատարվել եւ վերջին երեք ամիսների իրադարձությունների արդյունք չէ այն. «Սիրիայի արաբ ժողովուրդը մի քանի հանգրվաններով անցավ եւ սիրիահայերը անընդհատ նրանց կողքին էին»:

Հետաքրքրվեցինք նաեւ Սիրիայի հայ համայնքից: Մեր զրուցակիցն ասաց, որ Հալեպի ազատագրումից ի վեր ուրախալի օրեր են ապրում եւ Սիրիան առավել լավ դիրքերի մեջ է: Տնտեսական խնդիրներ, իհարկե, կան, բայց Հալեպի օդանավակայանի աշխատանքների վերսկսումը դրական հույսեր է տալիս:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829