Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը չբացառեց, որ Հայաստանում, քաղաքական ճնշումներ են գործադրվում հայ դատը ֆինանսավորող մեծահարուստների նկատմամբ: Վերջերս ակտիվացել են խոսակցությունները, որ Հայաստանից նվիրատվությունները պակասել են: Կիրո Մանոյանն ասաց, որ դա են ցույց տալիս նաեւ վերջին հանգանակության արդյունքները, որոնք դեռ չեն հրապարակվել:
Aravot.am-ի հարցին`ինչո՞վ են իրենք բացատրում Հայաստանից հանգանակություններ նվազումը, գուցե աշխատանքի արդյունքների՞ց գոհ չեն, Կիրո Մանոյանը պատասխանեց, որ ինքը հատուկ որեւէ բանի հետ չի կապում, բայց փաստն այն է, որ մարդիկ նախկինում գնում եւ խոստանում էին, հիմա`ոչ. «Գուցե դժգոհ են, չի բացառվում, գուցե իրենց վիճակը լավ չէ, հարկեր են վճարել, գուցե քաղաքական ճնշում կա եւ չեն ուզում Դաշնակցության հետ առնչվել, այդ բոլորն էլ հնարավոր է»: Քաղաքական ճնշումների հստակ տեղեկություններ, ՀՅԴ-ական գործիչը չունի: Դրանք իր ենթադրություններն են:
Միաժամանակ , Կիրո Մանոյանը նկատում է, որ անցյալում էլ, երբ մարդիկ խոստանում էին գումարներ, միշտ չէ, որ խոստացված գումարներն ամբողջությամբ հավաքվում էին: «Օրինակ, տարբեր ժամանակներում եղել են դրամական խոստումներ, հաջողել ենք Հայաստանից կամ այլ վայրերից խոստացած գումարների կեսը կամ 60 տոկոսը գոյացնել: Այնպես չէ, որ աշխատելու հնարավորություն չունենք, բայց եթե ավելի շատ գումար լինի, ավելի շատ աշխատանք կարող ենք անել»,- ասաց նա:
Այլ մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ