Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մարդիկ 20-30 տարի ամբիոնի վարիչներ եւ դեկաններ են. երիտասարդներն ապագա չեն տեսնում». պատգամավոր

Փետրվար 24,2020 12:39

«Ցավում եմ, որ օրենքում առկա բավականին լավ դրույթներն անտեսվեցին: Օրինակ՝ կրեդիտների փոխանցելիության սկզբունքը, որը հեղափոխական է որակի ապահովման համար եւ ուսանողին հնարավորություն է տալու ընտրելու իր դասախոսին, եւ այսպես նաեւ որակ ապահովելու»,-«Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այսօր անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության մշակած՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրենքի նախագծին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Կրթության եւ գիտության նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը:

Նա անդրադարձավ նաեւ փաստին, որ օրենքի քննարկումների ժամանակ շեշտը դրվել է բուհերի ռեկտորների տարիքի վրա. «Վերջերս վերլուծություններ էի կարդում այն մասին, որ 65-ից հետո մարդիկ ավելի հասունանում են եւ գիտականորեն ուժեղանում, բայց դա չի նշանակում, որ ավագ տարիքի մարդիկ միշտ պետք է կառավարիչներ լինեն: Համալսարաններում դեպքեր ունենք, երբ մարդիկ 20-30 տարի ամբիոնի վարիչներ եւ դեկաններ են: Բնականաբար, երիտասարդները շահագրգռվածություն չեն ունենում աշխատելու եւ ապագա չեն տեսնում: Գուցե պետք է նախատեսել, որ հերթով բոլորը կարողանան ամբիոնի վարիչ դառնալ»:

Հովհաննես Հովհաննիսյանը նաեւ շեշտեց՝ չեն հավակնում պնդել, որ օրենքի նախագիծն անթերի է, եւ պատրաստ են առաջարկներ ու քննադատություններ լսել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829