Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի հետ նախապատրաստվող փաստաթղթում Արցախյան հիմնախնդրին վերաբերող հատվածները, մեղմ ասած, ոչ միայն նույնական չեն Հայաստան-ԵՄ համաձայնագրի հետ, այլեւ համադրելի չեն. Աշոտյան

Փետրվար 24,2020 10:15

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը ՖԲ իր էջում գրում է. «Անցյալ շաբաթ լուր տարածվեց, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհելին առաջարկել է ինտենսիվացնել Ադրբեջանի և Եվրամիության միջև նոր համաձայնագրի նախապատրաստումը եւ նախաստորագրել այն «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է 2020թ. հունիսին։

Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ տվյալ համաձայնագրում ԵՄ-ից կորզել մաքսիմալ բարենպաստ ձևակերպումներ։

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը և նման համաձայնագրերն ունենում են քաղաքական հավելյալ արժեք:

Հայաստանի համար այդ հավելյալ քաղաքական արժեքներից մեկը Արցախյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված համաձայնագրում տեղ գտած ԵԱՀԿ ՄԽ-ի մոտեցումների շրջանակում ձևակերպումներն են, որոնք, եթե համաձայնագիրը ստանա վերջնական իրավական ուժ, կարող են դառնալ քաղաքաիրավական մոտեցում ԵՄ-ի համար։

Բայց մեզ համար կարևոր է, որ այդ համաձայնագրի ու Հայաստանի հետ ստորագրված համաձայնագրի՝ Արցախյան հիմնախնդրին վերաբերող դրույթները լինեն համադրելի, եթե ոչ նույնական, քանի որ հակառակ դեպքում Եվրամիությունը իրար հակասող, իրավական ուժ ունեցող, երկու համաձայնագիր կունենա։

Բրյուսելից իմ աղբյուրների փոխանցմամբ՝ Ադրբեջանի հետ նախապատրաստվող փաստաթղթում Արցախյան հիմնախնդրին վերաբերող հատվածները, մեղմ ասած, ոչ միայն նույնական չեն Հայաստան-ԵՄ համաձայնագրի հետ, այլեւ համադրելի չեն։

Առկա միտումներով եւ աշխատանքի ցածր որակով պայմանավորված՝ Հայաստանը կարող է կորցնել այն հսկայական առավելությունը, որ ուներ 2017 թվականի նոյեմբերին։

Ամիսներ շարունակ բարձրաձայնում եմ այս հարցը, բայց ինչպես ցույց է տալիս այս երկու տարին, լուրջ հարցերը Հայաստանի գործող իշխանություններին չեն հետաքրքրում:

Հայաստանի ԱԳ նախարարությունը եւ Ազգային Ժողովը պարզապես պարտավոր են հաշվետու լինել ժողովրդին եւ հստակ պարզաբանել, ի՞նչ աշխատանք է տարվել այս ուղղությամբ եւ ինչպիսի՞ն են արդյունքները։

Եթե այս հարցն էլ եք «պռավալ» տալիս, շատ խիստ պատասխան եք տալու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829