Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական վարչության ավագ քննիչ Մհերյանի որոշմամբ ձերբակալվել է Շիրակի մարզի Աշոցք գյուղում հաշվառված, 62-ամյա Մեսրոպ Կյուրեղյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ փետրվարի 22-ին, իր մոտ եղած «ԱԿ-47» տիպի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգով 36-ամյա Գևորգ Խալաթյանին սպանելու, այնուհետև սպանվածի հարազատների և տան ուղղությամբ կրակոցներ արձակելու մեջ, որից հետո հանցագործության գործիք ավտոմատը թողնելով դեպքի վայրում, դիմել էր փախուստի:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանությունը տեղի է ունեցել վաղ առավոտյան, իսկ կասկածյալ Մ. Կյուրեղյանը սպանության ժամանակ եղել է զինվորական համազգեստով, իրավապահներին էլ հայտնել է, որ ինքը նախկին զինվորական է. կոչումով՝ փոխգնդապետ: Նա նախկինում եղել է դատապարտված ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասի և 375 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում