Աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Արցախի գործընկերոջ հետ այսօր այցելել են՝
– Ռազմական ոստիկանություն՝ ընդունիչ-բաշխիչ բաժին և կարգապահական մեկուսարան, ձերբակալվածների պահման վայր.
– Շուշիի քրեակատարողական հիմնարկ
– Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ:
Կարդացեք նաև
Այցերի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ զինծառայողների և սպայական կազմերի հետ, մանրամասն ուսումնասիրվել են նրանց իրավունքների հարցերը, բուժծառայությունների վիճակը, կարգապահական տույժերի և քրեական գործերով ձերբակալումների ու կալանքների հիմքերը, զինծառայողների պահման պայմանները։
Այցերն ու մյուս աշխատանքներն իրականացվել են՝ թե՛ Հայաստանի, թե՜ Արցախի դեպքում հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը, հասցեագրված բողոքները և բողոքների վերաբերելիությունը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին