Լրահոս
Օրվա լրահոսը

Մութալիբովը ՀՀ իշխանություններին ասել էր. «Օգնեք ինձ վերադառնամ իշխանության, եւ ես պատրաստ եմ Ղարաբաղի հարցում անել այն, ինչ ուզում եք». Դավիթ Շահնազարյան. 5tv.am

Փետրվար 22,2020 20:52

«Ինչ-որ հիմա կասեմ շատ քիչ մարդ գիտի Հայաստանում, ընդամենը մի քանի հոգի: Երբ Մութալիբովին, այսպես ասած, հեռացրին իշխանությունից, (1992 թվականի դեպքերից հետո նա տեղափոխվեց Մոսկվա), Մոսկվայում Մութալիբովը (մենք, երբ որ ինֆորմացիա ստացանք, այն ժամանակ ես նախագահականում էի աշխատում, զբաղվում էի բանակցային գործընթացով եւ ոչ միայն) բանակցային կոնտակտներ էր փնտրում Հայաստանի իշխանությունների հետ», 5tv.am-ի եթերում պատմել է 1992-1995 թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը:

«Մենք որոշեցինք, որ Հայաստանից պետք չէ, որ որեւէ մեկը գնա եւ Մութալիբովը հանդիպեց Մոսկվայում ՀՀ դեսպան Ֆելիքս Մամիկոնյանի հետ եւ կարճ ասեմ՝ ինչ էր Մութալիբովի ուզածը. «Օգնեք ինձ (հաշվի առնելով Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մակարդակը), որպեսզի ես վերադառնամ իշխանության եւ ես պատրաստ եմ Ղարաբաղի հարցում անել այն՝ ինչպես դուք ուզում եք»: Կարճ, դա էր: Նա չի կարող ժխտել այդ փաստը: Եւ կան շատ ուրիշ մանրամասներ: Մենք տեսանք, որ նա հետաքրքիր չէ մեզ համար, որովհետեւ զրո շանս ուներ վերադառնալու իշխանության, Ադրբեջանում լրիվ ուրիշ պրոցեսներ էին գնում: Ասեմ ավելին, մեզ այն ժամանակ շատ ձեռնտու էր Էլչիբեյի իշխանությունը, գրեթե այնքան, ինչքան այսօր Փաշինյանի իշխանությունն է ձեռնտու Բաքվին:

Մի խոսքով Մութալիբովի հանդեպ մեր հետաքրքրությունը կորավ, հետո նա փորձեց վերականգնել, մենք ուշադրություն չդարձրեցինք: Ուզում եմ ձեզ հիշեցնել, երբ Հեյդար Ալիեւը եկավ իշխանության՝ մի քանի քրեական գործ հարուցվեցին Մութալիբովի դեմ եւ մինչեւ 2011 թվականը նա մնաց Մոսկվայում, մինչեւ որ լեզու գտավ Իլհամ Ալիեւի հետ, խոստացավ նրան ամբողջապես ծառայել եւ միայն Մութալիբովի հարցազրույցը չէ, որ ապացուցում է, որ դա Ադրբեջանի ներքին խնդիրներն էին, այլ ադրբեջանցիների հրապարակումներ կան», նշել է Դավիթ Շահնազարյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829