Այսօր երեւանյան «Կլոդ Մոնե» ռեստորանային համալիրում ընթանում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի եւ «Աստղիկ» բժշկական կենտրոնի Արտաքին կապերի, զարգացման և գիտաուսումնական հարցերի գծով փոխտնօրեն, պլաստիկ վիրաբույժ Արշակ Մնացականյանի հարսանիքը: Հարսանիքին հրավիրված է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, քաղաքական դաշտի եւ առողջապահական ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էին ԶԼՄ-ները՝ Արշակ Մնացականյանը եւ Արփինե Հովհաննիսյանն առաջին կուրսում սովորել են ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի տարբեր հոսքերում։ 1 տարի սովորելուց հետո Արշակ Մնացականյանը հեռացել է այդ ֆակուլտետից և ընդունվել բժշկական համալսարան։ Այդ տարիներին նրանք չեն ճանաչել։ Ծանոթացել էին անցած տարի` կուրսի 15-ամյակի առթիվ կազմակերպված երեկույթում: