Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը չարված հակաօրինական գործողությունները փորձում է «ծախել» հանրության վրա որպես լավություն․ «Փաստ»

Փետրվար 22,2020 12:27

Վարչապետ Փաշինյանը բավական տարողունակ հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Այս հարցազրույցը հիմնականում նվիրված էր ապրիլի 5-ին սպասվող հանրաքվեի ընթացքում «Այո»-ի քարոզչությանը, թեպետ եղան նաև մի շարք այլ հարցերի պատասխաններ:

Հանուն արդարության պետք է նշել, որ սա այն բացառիկ դեպքերից էր, երբ վարչապետը գրեթե դուրս չեկավ ափերից, ինչը նրա խոսքին առավել ծանրակշիռություն էր հաղորդում, եթե մի կողմ դնենք բազմաթիվ վրիպումներն ու մանիպուլյացիաները:

Իսկ ընդհանուր առմամբ, վարչապետի խոսքում առանձնապես նոր բան չկար, իսկ մի շարք կարևոր հարցերի ուղիղ պատասխաններից նա պարզապես խուսափեց։

Ու քանի որ նորություն չկար, ու վարչապետն էլ խոսում էր ավելի հանգիստ տոնայնությամբ (ամեն ինչ հարաբերական է), թվում էր, թե վարչապետը պետք է մեղմացնի մրցակից քաղաքական ուժերի նկատմամբ ատելության հռետորաբանությունը, ինչը շարունակաբար իրականացրել է՝ խոստանալով նրանց «ասֆալտին փռել», «պատերին ծեփել», «կտրել թաթիկները» և այլն, սակայն հարցազրույցից պարզ դարձավ, որ վարչապետը ամենևին էլ մտադիր չէ ընդունել հենց իրենց մեղքը այսօր իրականություն դարձած քաղաքական թշնամանքի մթնոլորտի հաստատման պայմանների համար։

Դեռ ավելին՝ Փաշինյանի հարցազրույցից տպավորություն է առաջանում, թե վերջինս ցանկություն ունի այս հարցում այնպես դիրքավորվել, որ ինքը մի բան էլ մեղմ է վարվել նախկինների և իր ընդդիմախոսների նկատմամբ։

Եվ այն, որ նախկին իշխանության ներկայացուցիչները կարողանում են ազատ շրջել, դա իրենց թիմի շնորհքն է, ու դրա համար պետք է երախտապարտ լինեն իրենց։

Ու ամենավտանգավոր թեզը՝ իրենց շնորհիվ է, որ ժողովուրդը շատ շատերին ինքնադատաստանի չի ենթարկել, ավելին՝ ոմանց բանտարկելը կլինի օգուտ հենց իրենց համար, որ ժողովուրդը դատաստան չտեսնի նրանց հետ։ Սա վտանգավոր է առաջին հերթին այն առումով, որ փաստացի հանրության որոշակի հատվածի մեսիջ է հղում, հուշում է տալիս, թե հնարավոր է նաև այդպիսի բան:

Ու չկա երաշխիք, որ նման անզգույշ (կամ ոչ անզգույշ) հայտարարությունները չեն ունենա հետևանք: Մյուս կողմից՝ արդյոք կարո՞ղ էր լինել հակառակը, այսինքն՝ Փաշինյանը իշխանափոխության ընթացքում փորձեր շարժումը տանել հակաօրինական ճանապարհով։ Այդ դեպքում հարցականի տակ կլիներ այն, թե Փաշինյանը կկարողանա՞ր շարունակել պաշտոնավարել վարչապետի պաշտոնում, թե՞ շատ չանցած ժողովուրդը այդպես կվարվեր նաև նրա հետ՝ տեսնելով, որ ժողովրդին տրված խոստումները չեն կատարվում։

Ըստ էության, մեսիջներից զատ՝ վարչապետը չարված հակաօրինական գործողությունները փորձում է «ծախել» նույն հանրության վրա որպես լավություն։ Սա դեռ բավական չէ, վարչապետը փորձեց իր քաղաքական մրցակիցներին մեղադրել ատելության քարոզչության մեջ՝ նշելով, թե ատելության քարոզ ոչ թե իշխանությունն է տանում, այլ իշխանության նկատմամբ է տարվում։

 

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Երկրում արդարության հաստատումը չպետք է ուղեկցվի հասարակության պառակտմամբ

    Նիկոլն ասում է ..
    պետք է ունենանք իրավական պետություն,որը արդարության հասնելու կարեվոր ձևն է:
    Դա ՍՏԱԼԻՆԻ հայտնի մեթոդ է:

    Ի դեպ, դա մեզանում կարծես բոլոր իշխանությունների ավանդույթ դարձած գործելաոճն է՝ իրենց չստացված գործերի համար մեղքը բարդել նախկինների վրա, և այս կառավարությունը այդ առումով նույնպես բացառություն չէ: Մեղավորներ ու թշնամիներ փնտրելու փոխարեն հարկավոր է աշխատել և առաջ շարժվել: Մենք մեկ րոպե անգամ հապաղելու իրավունք չունենք՝ այսօր երկրում տնտեսական, սոցիալական, ազգային անվտանգության, բնապահպանական, մշակութային, գիտակրթական, ժողովրդագրական ու բարոյական լուրջ խնդիրներ ունենք:

    Մի՞թե հասկանալի չէ, որ նախկինները հենց իրենց վատ աշխատելու համար են նախկին: Եվ հետո նախկինները վերջին հաշվով այս ազգի թշնամին չեն, նրա մի հատվածն են ու այս երկրի լիիրավ քաղաքացին: Ցավոք, Հայաստանում քաղաքական համակարգը այդպես էլ չի կայանում և չի հաստատվում քաղաքական քաղաքակիրթ մշակույթը:Մենք պետք է սկզբունքային գնահատական տանք անցյալին, բայց երբեք չպետք է շատ փորփրենք անցյալը: Իսկ անցյալում բոլորս ավել կամ պակաս մեր մեղքի բաժինն ունենք: Որպեսզի ամեն ինչ նոր էջից սկսենք,առաջ գնանք և երբևէ չկրկնենք անցյալի մեր սխալները, մեզ պետք է բաժանվել անցյալից, ազատվել նրա գերությունից:

    Պետությունները կործանվում են այն դեպքում երբ լավերին չեն կարողանում տարբերել հիմարներից:

    Նիկոլն դրա վարպետն է:

    «Ազգերի իրական թշնամին իրենց տականքներն են», իսկ հեղափոխությունները որպես կանոն առաջին պլան են մղում հենց տականքին: Այդպե եղավ օրինակ,երբ 1920թ. հիմնականում իշխանության եկավ ժողովրդի ամենաանարժան ու չքավոր խավը:
    Այդպես եղավ նաև 1991 թ․-ից այս կողմ,երբ իշխանության մեջ տեղ գտան տգետ ու հանցագործ մարդիկ:
    Այդ մոտեցումը ներկայում ևս շարունակվեց ու արդյունքում տեսանք, թե ինչ տեղի ունեցավ և իչպիսի երկիր ու միջավայր ժառանգություն ստացանք: Ներկայումս էլ առկա է նման արժանիքներ ու վաստակ ունեցող մարդկանց ասպարեզից հեռացնելու, նվաստացման և հասարակության պառակտման միտումներ:

    Մենք որպես կանոն, պետականություն ենք կորցրել, մասնատվել ու բաժանվել ենք ժողովրդի, եկեղեցու,իշխանների ու նախարարների անհամերաշխության, պառակտման ու դավադրությունների արդյունքում:Պատահական չէ, որ դեռևս մ.թ. շուրջ 500 տարի առաջ Պարսկաստանի արք Դարեհ առաջինն ասել է. «Հայերին հնարավոր չէ հաղթել, հայերին կարելի է միայն բաժանել»:

    Նիկոլի մոտ դա ստացվում է շատ հեշտ,բաժանում է մեզ իրարից:

    Չհաջողված հեղափոխությունները միշտ իրենց հետևից բերում են ատելության և վրեժխնդրության կառավարություններ»:

    ՀՊԿ-ի իրավաբանական բաժին

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829