Լրահոս
Օրվա լրահոսը

Նորատ Տեր-Գրիգորյանց․ Սրա համար պետք է բոլորը պատասխան տան՝ սերժանտներից մինչեւ պաշտպանության նախարար․ «Հրապարակ»

Փետրվար 22,2020 12:17

Սովետական եւ Հայաստանի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. Արցախյան ազատամարտի ընթացքում Հայաստանի զինված ուժերի զարգացման գործում մեծագույն ավանդ ունեցող Նորատ Տեր-Գրիգորյանցը բանակում մահերը համարում է զինված ուժերում արտակարգ իրավիճակ։ «Սա աննորմալ վիճակ է, սա արտակարգ իրավիճակ է։ Ինչպե՞ս են հնարավոր այդքան մահեր, ինչ է՝ նրանք կռվե՞լ են, ինչ-որ բանի համար զոհվե՞լ են։ Սրա համար պետք է բոլորը պատասխան տան՝ սպաները, հրամանատարները՝ սերժանտներից մինչեւ պաշտպանության նախարար։ Բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն այդ խայտառակության ու բարդակի համար։ Սա խայտառակություն է, սա հակառակորդին հաղթած բանակ է, եւ այն պետք է լինի կարգապահ, բարձր մակարդակի մարտունակության։ Մինչդեռ, մենք իմանում ենք, որ այս բանակում 13 երիտասարդ զինվոր է մահանում։ Սա անթույլատրելի է ու սա արտակարգ իրավիճակ է։ Տեսե՞լ եք, թե համացանցում ինչ է կատարվում, բոլոր թուրքական լրատվամիջոցները գրում ու չարախնդում են, որ հայկական բանակը քայքայվում է»։

– Պարոն գեներալ-լեյտենանտ, այս առումով վաղ 90-ականներին ինչպե՞ս էր վիճակը բանակում։

– Ես չգիտեմ, իմ ժամանակ նման բան չի եղել։ Ես ընկերներիս հետ զբաղված էի այդ զինված ուժերի ստեղծմամբ եւ, հետեւաբար, նման դեպքերի մասին չգիտեմ։

– Այնուամենայնիվ, ո՞ւմ եք համարում այս ամենի պատասխանատուն։ Փորձագետների մեծամասնությունն այն կարծիքին է, որ սա գալիս է սպաներից, որոնց համար բանակը գողական օրենքներով կառավարելն ավելի հեշտ է։

– Սպայակազմը նույն այդ զինվորներն են, նախկին կուրսանտները, հայ ծնողների որդիները։ Եվ եթե սպան նման պայմաններ է ստեղծում, ապա նա հանցագործ է, որին պետք է հանձնել գնդի սպայական պատվի դատին։ Եվ նրան պետք է քշել բանակից, ենթարկել պատասխանատվության բանակի անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի քայքայման համար։ Այդպես անում են աշխարհի բոլոր զինված ուժերում։ Եվ այս ամենի հետաքննությունը դատախազության, ռազմական քննիչների կողմից պետք է տարվի հանգամանալից ու հասարակության համար հանրամատչելի։ Պետք է վերջապես եւ շատ լավ հասկանալ, թե ինչ է կատարվում հայկական բանակում։ Եվ մեր բանակում յուրային, օտար՝ նման բաներ չպետք է լինեն, այստեղ ամեն մի զինվոր իրեն պետք է այդ ուժի մաս զգա։ Իսկ սպաներն էլ բանակում պետք է լինեն այդ զինվորների հայրերի նման։ Դա ես չեմ ասում, իրենց կանոնադրությունում է այսպես գրված։

 

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829