Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը շարունակում է ծեփել ու պառկեցնել, վիրավորել ու անարգանքի սյունին գամել․ «Հրապարակ»

Փետրվար 22,2020 12:03

Երեկ լսում եմ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ հերթական անգամ հույս փայփայելով, որ ինչ-որ դրական փոփոխություններ կլինեն, եւ վարչապետ Փաշինյանը որոշակի հետեւություններ արած կլինի քննադատություններից ու վերանայած կլինի իր ագրեսիվ պահվածքը։

Ավաղ։ Ինչպես ասում են՝ կարմիր կովն իր կաշին չի փոխում։ Խոսքն ինչ-որ պահից նորից դառնում է ագրեսիվ, նորից հիշում է թիրախները, անգամ Արցախի մասին խոսելիս չի խնայում հակառակորդներին։ Շարունակում է ծեփել ու պառկեցնել, վիրավորել ու անարգանքի սյունին գամել։ Ու այս բոլորի հետ նաեւ ոչ մի նոր ու համոզիչ փաստարկ, թե ինչու է ողջ երկիրը 2-3 ամսով կրկին մտցնում ընտրական մսաղացի մեջ, ինչով է պահանջված այս հանրաքվեն, եւ ինչով է իրեն խանգարում այս Սահմանադրական դատարանը։ Ափսոս։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամն՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829