Լրահոս
Օրվա լրահոսը

«Մյունխենյան սկզբունքները վտանգավոր արկածախնդրություն են»

Փետրվար 22,2020 11:52

Մյունխենում կայացած Ադրբեջանի նախագահի հետ բանավեճից հետո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրապարակած Մյունխենյան սկզբունքներում ամրագրել էր. «ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որեւէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է»։

«Առավոտի» հետ զրույցում, «Ազգային Օրակարգ» կուսակցության Անվտանգության և արտաքին հարցերի հանձնախմբի անդամ Հովհաննես Սարգսյանն անդրադառնալով այդ գաղափարին, մասնավորաբար, ասաց. «Այս գաղափարն առանձին վերցրած հասկանալի է: Սակայն, եթե այս կետն ընդունում ենք որպես եղելություն, ապա էլ ինչու՞ ենք մենք փորձում մեծ տառապանքի և արյան գնով վաստակած հաղթանակը, ասել է թե՝ լուծված հարցը, չեղարկել և մտնում ենք անկանխատեսելի արկածախնդրության մեջ`փորձելով Հռոմի պապից էլ ավելի կաթոլիկ լինել և խոսել հակառակորդի համար ընդունելի տարբերակներից: Իրականում, պետք է հստակ ասվի, որ Ադրբեջանը պետք է հրաժարվի հարցի ռազմական լուծումից, այլապես այն միայն նոր կորուստների առաջ կկանգնի»:

Շարունակությունը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 22․02․2020 թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829