Ալիև-Փաշինյան հանդիպումը ցույց տվեց, որ Ալիևն օրակարգ ունի, Փաշինյանը չունի: Այս մասին «Պրեսինգ» հաղորդաշարի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ, նախկին պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Մյունխենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի քննարկմանը:
Հրանտ Բագրատյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ խնդրի լուծումը պետք է բավարարի երեք կողմերին էլ, իսկ դրանից առաջ ասել է, որ Արցախը Հայաստան է և վերջ:
«Դե թող Ալիևի դեմն ասեն, ստացվում է, որ ինքն օրակարգ չունի, մեզ մի բան է ասում, դրսում մի բան, գուցե դուք կասեք, դա դիվանագիտական խելացիություն է, տա Աստված, բայց Ալիևը և՛ ներսում, և՛ դրսում նույն բանն է ասում, ասում է ամբողջ հողերը հետ կտաք՝ Արցախին էլ ինքնավարություն կտանք: Հիմա մենք սրան ի՞նչն ենք պատասխանում: Ալիևն ասաց, որ ուզո՞ւմ եք ինքնորոշվեք, գնացեք ինքնորոշվեք որտեղ ուզում եք, բացի Ադրբեջանից: Մենք էլ սրան պատասխան չտվեցինք, ես էլ իրավունք ունեմ ենթադրելու, որ գործերը լավ չեն: Նման խիստ հարցադրում Ալիևը չի արել հինգ, տասը, տասնհինգ տարի առաջ»,- ասաց նա և նշեց, որ առաջին նախագահն առաջարկել է գնալ փուլային լուծման, երկրորդ նախագահը՝ փաթեթային:
«Իմ կարծիքով, Փաշինյանը շատ նեղն է և լավ էլ, որ վերջերս չի հարձակվում Արցախի իշխանությունների վրա, իմ ենթադրությունն այն է, որ մեր դիրքերը թուլացել են: Եթե Փաշինյանն իմանար, որ Ալիևի պես չեն մտածում Մինսկի համանախագահ երկրները, ես Փաշինյանին գիտեմ, նա ձայնը կբարձրացներ, բայց եղել են փոփոխություններ, որոնք տեղի են ունեցել իր իշխանավորման ընթացքում, որոնք թույլ են տալիս Ալիևին նման ձևով մեզ դիմել: Ինքը մեզնից խնդրելու բան ունի, մենք խնդրելու բան չունենք, Արցախի հարցը լուծել ենք»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում
Պարոն Փաշինյանի արտահայտած այն միտքը, որ Արցախը՛մի ազգի համար հայրենիք է,իսկ քոչվորի համար տարածք՝ կարծես բավարար էր;ընդգծվեց նաև Շահումյանի կորուստը: Պարոն նախկին վարչապետ ճիշտ կլինի անցում կատարեք Ձեր ժամանակաշրջանին: Եթե 32տարի առաջ մեր պայքարը անկախ Հայաստանն էր,ապա ոմանց համար ինքնակայացումն ու թալանը: Այսօր թեկուզ հրավիրվեն տարբեր պետություններից պատմաբաններ և մշակույթի ներկայացուցիչներ Նոր Շահումյան կտեսնեն, թե այն ում բնօրանն է և ովքեր են ահաբեկիչներն և օկուպացնողները….