Լրահոս
Օրվա լրահոսը

Ղազախ աղջկա հայերեն «Գիշեր է» երգը գրավել է Central Asia’s Got Talent-ի ժյուրիին

Փետրվար 21,2020 22:55

Ղազախ աղջիկը «Central Asia’s Got Talent» շոուի ժամանակ երգել է հայերեն: Աիդա Բոլատը, որը ծնունդով Նուր-Սուլթանից է, կատարել է հայ երգչուհի Սիլվա Հակոբյանի «Գիշեր է» երգը՝ արժանանալով ժյուրիի անդամների հիացական գնահատականին։ Ելույթի վերջում աղջիկն արժանացել է բուռն ծափահարությունների, իսկ ժյուրիի անդամները հայտարարել են, որ իրենց դուր է եկել հայերեն երգի կատարումը: Աիդան անցել է հաջորդ փուլ:

Ինչպես տեղեկանում ենք շոուի ֆեյսբուքյան էջից, Աիդան սովորում է երաժշտական դպրոցում և երազում է ելույթ ունենալ մեծ բեմերում:

«Central Asia’s Got Talent» շոուին մասնակցում են Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի բնակիչները:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829