Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայրերից երկուսն ագրեսիվ են, համաձայնել են գնալ-անպատվել». Հայկուհի Խաչատրյան

Փետրվար 21,2020 20:22

2019թ.-ին «Հանրապետական ծննդատանը» երրորդ երեխային ունեցած եւ նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը, ով հիմնել է «Հայոց մայրեր» շարժումը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց, թե ինչու է հրաժարվել իր փաստաբանի ծառայություններից եւ մեկնաբանեց տեղեկությունները, որ շարժման անդամ-մայրերի շարքերում պառակտում կա, եւ որ երեխա կորցրած մայրերից Սյուզաննա  Պատվականյանը եւ ինքը տարաձայնություններ ունեն:

«Ընդամենը մայրերից երկուսն են ագրեսիվ, որոնք համաձայնել են դատախազության դիմաց ակցիաներ անել, ես՝ ոչ: Ես էլ եմ ակցիա արել, հանդիպել, բայց չեմ պատրաստվում շարունակական քաղաքականացնել թեման, որովհետեւ դրա կարիքը չկա: Ագրեսիվ ասելով նկատի ունեմ, որ նրանք համաձայնել են գնալ-անպատվել:

Մտնում է ՔԿԱԳ տարածք, վիրավորում պետական պաշտոնյանին, որը վնասում է մեր շարժման հեղինակությունը: Իսկ փաստաբանի նպատակը բողոք հավաքագրելն էր, նա գլխավոր դատախազի դեմ տրամադրվածություն ունի: Նա խումբ հավաքեց եւ առանձնացրեց մեզ: Ես հրաժարվեցի ակցիաներ անել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ: Եթե զգամ, որ նա մեղավոր է, կասեմ: Իսկ Սյուզաննա Պատվականյանը համաձայնել է մասնակցել նրա դեմ ակցիաներին»,-պարզաբանեց Հայկուհի Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ երեխաների ապօրինի որդեգրումների գործով մեղադրյալներ են «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը եւ «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ տնօրեն Լիանա Կարապետյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829