Լրահոս
Օրվա լրահոսը

2019թ. հուլիսից-դեկտեմբեր ամիսներին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թվով 55 վարույթ է հարուցել

Փետրվար 21,2020 20:03

2019թ. հուլիսից-դեկտեմբեր ամիսների ընթացքում պաշտոնի ստանձնման և պաշտոնը դադարեցնելու հայտարարագիր չներկայացնելու համար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թվով 55  վարույթ է հարուցել: Քանակական առումով ամենաշատ վարույթներ հարուցվել են  Ոստիկանության և Քննչական  ծառայություն իրականացնող  պաշտոնատար անձանց նկատմամբ` համապատասխանաբար թվով 18 և 15 վարույթ:

Պետական եկամուտների կոմիտեի  պաշտոնատար անձանց նկատմամբ  հարուցվել է 5 վարույթ, պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ` 4 վարույթ, Քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձանց նկատմամբ` 3,  Քաղաքացիական ծառայություն իրականացնողների նկատմամբ` 3, Պետական, քաղաքական պաշտոն զբաղեցնողների նկատմամբ  2  և մեկական վարույթներ  Հարկադիր կատարման ծառայողի, համայնքային ծառայողի, դատավորի, դեսպանի և զինծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ:

Հանձնաժողովը վարույթների մասին ծանուցել է բոլոր այն անձանց, ովքեր հայտարարագիր չեն ներկայացրել` առաջարկելով համապատասխան ժամկետներում ներկայացնել հայտարարագրերը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829