Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ պատասխանատվության պետք է ենթարկվեն կոռումպացված պաշտոնյաները. հարցվածների 81%-ը պահանջում է ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագրավում

Փետրվար 21,2020 19:25

«Կոռուպցիայի ընկալման համաթվի առումով էական բարելավում մենք ունեցանք, 105-րդ տեղից Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը ներկայումս 77 է: Կարծում եմ, խոսքերն ավելորդ են: Սա չափազանց կարեւոր ձեռքբերում է: Երկրորդը՝ մենք ունեցանք վերջապես ձեւավորված կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որն օժտված է կոռուպցիայի ոլորտում լրջագույն իրավասություններով»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Արսեն Մանուկյանը:

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ներկայացվեցին Հայաստանի տնային տնտեսությունների շրջանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտության 2019-ի արդյունքները: Հետազոտությունը կատարվել է տարբեր տարիքային խմբի եւ կրթվածության մակարդակի 1500 անձանց շրջանում, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում: Այս հետազոտությունը ուշագրավ է այն առումով, որ ցույց է տալիս, թե նախկին իշխանություններից հետո կոռուպցիայի ընկալման առումով փոփոխություն կա՞, թե՞ չկա:

Թե ինչ նախաձեռնել կոռուպցիայի դեմ պայքարի համար՝ որպես արդյունավետ միջոց՝ մարդկանց գերակշիռ մեծամասնությունը նախընտրել է կիրառել գույքի եկամուտների համատարած հայտարարագրումը, իսկ ապօրինի ձեռք բերված գույքի եւ ունեցվածքի վերադարձից հետո կողմ են, որ քրեական հետապնդում իրականացնեն: Դատական համակարգում վեթինգին կողմ է հարցվածների 57,5 տոկոսը, անցումային արդարադատությանը՝ 55 տոկոսը:

Հարցին՝ կոռումպացված պաշտոնյաները ինչպիսի՞ պատասխանատվության պետք է ենթարկվեն, հարցվածների 81 տոկոսը գտնում է, որ պետք է իրականացնել ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագրավում, ըստ որում, 28 տոկոսը նշել է՝ առանց քրեական հետապնդման:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829