Այսօր «Հայելի» մամուլի ակումբը հյուրընկալեց Politik.am լրատվականի խմբագիր Բորիս Մուրազիին և «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին։ Բանախոսները խոսեցին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից և դրա պատճառներից։
Կոնստանտին Տեր-Նակալյանը նշեց. «Եթե չակերտավոր ասենք Նիկոլը ԵԱՀԿ-ի մարդն ա, ԵԱՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին կարգել է իշխանություն և ամեն ձև աջակցում է։ Տարբեր վարկանիշային աղյուսակներում հանիրավի տեղեր տալով, միջոցներ տրամադրելով, այդ թվում նաև քաղաքական, որպեսզի Նիկոլը կոնկրետ հարց լուծի և այդ հարցը կոչվում է Արցախյան հարց։ Վերահսկելի Սահմանադրական դատարան ունենալու օրակարգը միայն Նիկոլի օրակարգը չի, էլի նույն ԵԱՀԿ ի օրակարգն է»:
Բորիս Մուրազին շարունակեց պարոն Տեր-Նակալյանի խոսքը՝ նշելով. «Երբ Մարտի մեկի հարցով փաստաթղթերը գնացին Վենետիկի հանձնաժողով, այսինքն` ըստ էության Սահմանադրական դատարանը չդակեց իշխանությունների համար ցանկալի որոշումը, դա ազդանշան էր Փաշինյանի համար, որ Սահմանադրական դատարանը կարող է նաև այլ որոշումներ չդակել այնպես ինչպես իշխանությունները ցանկանում են»:
Սոնա ՔԱԲԱԲՅԱՆ